ՀՀ ՇՄ նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ Սեւանա լճի մակարդակը 2022-ի փետրվարի 1-ի դրությամբ նվազել է։ Սեւանի մակարդակն այժմ ծովի մակերեւույթից 1900 մ 38 սմ բարձրության է. նախորդ տարվա նույն օրվա համեմատ իջել է 14 սանտիմետրով։
Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սեւան ջրատարով (ներառյալ ստորերկրյա հոսքը) Սեւանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 525 հազար խմ ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը ձմեռային սակավաջուր փուլում են։