• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Աշխարհի ամենամեծ կամուրջներից մեկը Թուրքիայում

aliq 17:35 | 09.02.2022
aliq 17:35 | 09.02.2022
Chanakkale bridge

3.1 միլիարդ եվրո արժողությամբ Չանաքքալեի կամրջի (կառուցված Դարդանելի նեղուցի վրա) աշխատանքներն ավարտվելու են 10 օրից, հայտնում է «Sabah» օրաթերթը։

Ահռելի ծրագիրն իրականացվել է ռեկորդային ժամկետում։ Կամրջի կառուցման գաղափարն առաջին անգամ ծագել է դեռեւս 1984-1989 թվականներին։ Ավելի ուշ՝ 1994-ին, օրակարգ վերադարձած ծրագրի իրագործման համար 1995-ին անցկացված մրցույթում հաղթող շինարարական կազմակերպությունը հայտարարեց, որ ծրագիրն իրագործելի չէ։

2017-ին Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Բինալի Յըլդըրըմը նորից օրակարգ բերեց Չանաքքալեի կամրջի կառուցման հարցը։ 2017 թվականի մարտի 17-ին դրվեց կամրջի հիմքը։

Կամուրջն ունի աշխարհում ամենաերկար կենտրոնական բացվածքը, ամենաբարձր սյուները եւ 65.000 տոննա ծանրությունը կրելու հնարավորություն։

Կառուցված է ծովի մակարդակից 318 մետր բարձրության վրա։ Ծառայելու է որպես այլընտրանք՝ նպատակ ունենալով թեթևացնելու Ստամբուլում կառուցված՝ նեղուցի երկու կողմերն իրար կապող կամուրջների երթեւեկությունը։ Շինարարությունը շարունակվել է նաեւ Քովիդ 19-ի պայմաններում, աշխատանքներին մասնակցել է 12.000 մարդ, նշում է պարբերականը։

Կամրջով երթեւեկելիս նեղուցի երկու կողմերի միջեւ ճանապարհը կտեւի մոտ 6 րոպե։ Մուտքը վճարովի է, նախնական տվյալների համաձայն՝ 15 եվրո։

Կամուրջը կոչվելու է «1915 Չանաքքալե»՝ ի հիշատակ 1915 թվականի մարտի 18-ին Դարդանելի նեղուցում Օսմանյան կայսրության եւ Անտանտի երկրների միջեւ տեղի ունեցած ծովամարտում օսմանյան ուժերի տարած հաղթանակի։

Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զեկույց ԱԺ-ում լրագրողների նկատմամբ անթույլատրելի արարքների մասին
հաջորդը
Ոչնչացվել է 864059 տարբեր տեսակի արկ եւ այլ զինամթերք

խմբագրական

Ադրբեջանն ու Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի՞

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Ուժի մեջ մտավ ՌԴ-ից ածխի մատակարարման էմբարգոն

    19:01 | 10.08.2022
  • 19-ից միայն 3-ն ունեին անասնաբուժական վկայական

    18:38 | 10.08.2022
  • Երեւանը որոշ կառուցողական մոտեցումներ է ցուցաբերում․ Բայրամով

    18:10 | 10.08.2022
  • Մեծամորի ատոմակայանը լուրջ ապառնալիք է․ թուրք պաշտոնյա

    17:39 | 10.08.2022
  • Հարձակումը ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա հարձակում է ՆԱՏՕ-ի վրա․...

    17:17 | 10.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

  • 4

    1997-ի փուլայինով պահում էինք Լաչինի ամբողջ շրջանը

  • 5

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28  
« Հնվ   Մրտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա