• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանը կողմ է քվեարկել, Հայաստանը՝ ձեռնպահ, Ադրբեջանը չի քվեարկել

aliq 12:26 | 03.03.2022
aliq 12:26 | 03.03.2022
United Nations General Assembly

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չորեքշաբթի` հատուկ նստաշրջանի ընթացքում, բանաձեւ է ընդունել` դատապարտելով Ուկրաինայում ՌԴ գործողությունները եւ պահանջելով, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողություններն ու դուրս բերի զորքերը:

Բանաձեւին կողմ է քվեարկել 141 պետություն, 5-ը՝ դեմ: Հայաստանը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Կուբան, Հնդկաստանը եւ եւս 26 երկիր Ռուսաստանին դատապարտող բանաձեւին ձեռնպահ են քվեարկել (ընդհանուր՝ 35):

Թուրքիան բանաձեւին կողմ քվեարկած երկրների շարքում է: Ադրբեջանը եւ եւս 11 երկիր չեն մասնակցել քվեարկությանը: Բանաձեւին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան։

Նախկին ԽՍՀՄ երկրներից Ռուսաստանին դատապարտող բանաձեւին կողմ են քվեարկել Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան:

Ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձեւերի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի համանման փաստաթղթերը չեն կարող հարկադրանքի միջոց դառնալ պետության նկատմամբ։ Այդօրինակ քայլեր կարող է սահմանել Անվտանգության խորհուրդը։

Ավելի վաղ Ռուսաստանը կառույցի Անվտանգության խորհրդում արգելափակել է նման բովանդակության մեկ այլ փաստաթուղթ:

Տեղեկանք

Էրիթրեա. պետություն Արեւելյան Աֆրիկայում՝ Կարմիր ծովի ափին: Հիմնականում երկրագործությամբ ու կիսաքոչվոր անասնապահությամբ զբաղվող Էրիթրեան շուրջ 20 տարի տեւած հյուծիչ քաղաքացիական պատերազմից հետո 1993-ին առանձնացել է Եթովպիայից: Ազգաբնակչությունը հիմնականում գյուղաբնակ է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բանակցությունների վայրը կփոխվի
հաջորդը
Պատժամիջոցներ «ռուս» կատուների նկատմամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 3

    Համայնքային անկուսակցական զրույց Մասիսում

  • 4

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն