Ըստ «Ուկրաինասկայա պրավդա» գործակալության՝ ռուս-ուկրաինական բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» խմբակցութան ղեկավար Դավիդ Արախամիան հայտնել է, որ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի ոչ թե Բելովեժյան թավուտում, այլ մեկ ուրիշ վայրում:
Ուկրաինական պատվիրակության անդամը խոստացել է, որ մանրամասներին ավելի ուշ կտեղեկացնի:
Մարտի 2-ի երեկոյան Բելովեժյան թավուտ ժամանած ՌԴ պատվիրակությունը հայտարարել էր, որ բանակցությունների վայրը կողմերն ընտրել են միասին: Հանդիպման կազմակերպիչ բելառուսական կողմն անգամ լուսանկար էր հրապարակել բանակցությունների անցկացման սրահից: