Կատուների միջազգային ֆեդերացիայի (FIFE) մամուլի ծառայությունից հայտնել են, որ կազմակերպությունն առնվազն մինչեւ մայիսի 31-ը արգելել է Ռուսաստանից կատուների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին:
Ապաքաղաքական այս կառույցը նման քաղաքական որոշում է ընդունել Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողությունների» ֆոնին։
Կատուների միջազգային ֆեդերացիայի մեկ այլ որոշմամբ Ռուսաստանում ծնված կատուները չեն կարող տեղափոխվել մեկ այլ երկիր եւ գրանցվել FIFE-ի հովանու ներքո թողարկված տոհմային գրքում: