Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայում Կիեւի եւ Մոսկվայի բանակցություններ սկսելու համար գլխավոր պայմանը հրադադարն է:
«Առանց հրադադարի անհնար է անցնել բուն բանակցությունների»,- ընդգծել է նախարարը՝ միաժամանակ կարեւորելով Ֆրանսիայի միջնորդական դերը Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման գործում:
«Չնայած իրադրության ամբողջ լրջությանը՝ պետք է ձգտենք պահպանելու Ռուսաստանի հետ երկխոսության ուղիները»,- շեշտել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Լը Դրիանը հավելել է, որ հրադադարի հաստատումն առավել եւս կարեւոր է, մանավանդ որ առայժմ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարներն անմիջականորեն չեն շփվում։