• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայի ռազմական ծախսերը մեկ ամսում կազմել են 10 միլիարդ դոլար

aliq 21:45 | 02.04.2022
aliq 21:45 | 02.04.2022
Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ երկրի ֆինանսների նախարարության հաշվարկներով ռուս-ուկրաինական  պատերազմում Կիեւը մեկ ամսվա ընթացքում ծախսել է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ուկրաինայի նախագահի գրասենյակում անցկացված խորհրդակցության ընթացքում ներկաները քննարկել են երկրի տնտեսական վիճակը հակամարտության 37-րդ օրվա դրությամբ եւ ուսումնասիրել մոտ ապագայում տնտեսության զարգացման հեռանկարները:

Ի թիվս այլեւայլ հարցերի խորհրդակցության մասնակիցները քննարկել են ռազմական ծախսերի ֆինանսավորման աղբյուրները, երկրի հարկային պարտականությունների կատարման ծավալը եւ Ուկրաինայի միջազգային գործընկերների դրամական աջակցությունը: Այդ համատեքստում անդրադարձել են ապրիլին առավել պարզեցված հարկման հեռանկարներին:

Այդ առումով հատկանշական է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ապրիլի 1-ին Կոնգրեսին ծանուցել է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) տրամադրած լրացուցիչ աջակցության գործողությունների մասին:

«USAI-ի միջոցով կտրամադրվի մինչեւ 300 միլիոն դոլարի աջակցություն անվտանգության ոլորտում Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Այս որոշումն ընդգծում է Միացյալ Նահանգների անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Բայդենի վարչակազմի պաշտոնավարման սկզբից ի վեր Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է ավելի քան 2,3 միլիարդ դոլարի աջակցություն՝ ուղղված անվտանգության ապահովմանր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միացյալ Նահանգները շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ
հաջորդը
Փոխկանցլերը դեմ է Ուկրաինային ռազմական աջակցություն ավելացնելուն
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում

    11:15 | 07.06.2023
  • Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

    22:37 | 06.06.2023
  • Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման ավազանում ջրի մակարդակը նվազել է....

    22:09 | 06.06.2023
  • Համաճարակային իրավիճակը կարմրուկի առումով լարված է

    18:25 | 06.06.2023
  • Մայիսին Հայաստան է այցելել մոտ 180 հազար զբոսաշրջիկ

    18:05 | 06.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 3

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 4

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 5

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա