• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Քոքսն ու բրիտանացիները Տեղ են հասել

Թաթուլ Հակոբյան 19:30 | 04.04.2022
Թաթուլ Հակոբյան 19:30 | 04.04.2022
Pashinyan

Ապրիլի առաջին օրերին Երեւանում էր Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում էր նաեւ հայ ժողովրդի բարեկամ Քերոլայն Քոքսը, որի այցելությունները Արցախ 1990-ականներից անցնում են 85-ից: Այս անգամ, սակայն, բարոնուհին չի այցելել Ստեփանակերտ:

Բարեկամական խմբի անդամներին եւ նրանց ուղեկցող Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին պատահաբար հանդիպեցի Գորիսում: Նրանք մեկ գիշեր մնացին այն հյուրանոցում, որտեղ ես էի:

Բարոնուհի Քոքսին եւ պատվիրակության անդամներին Ֆորին Օֆիսը խորհուրդ չի տվել այցելել Արցախ՝ վկայակոչելով անվտանգության խնդիրները:

Բրիտանացի խորհրդարանականների՝ Արցախ այցելության եւս մեկ հնարավոր խոչընդոտ կա՝ ռուսական ներկայությունը, թեեւ արդարացված չէ ռուսների վրա բարդել մեղքը, երբ իրենք՝ բրիտանացիները, խուսափում են Ստեփանակերտ այցելելուց:

Մեծ Բրիտանիայի համար Ադրբեջանը շատ ավելի արժեք ու կարեւորություն ունի: Բացի այդ, եթե բարձրաստիճան հայ պաշտոնյաները չեն այցելում Արցախ՝ չվտանգելու փխրուն խաղաղությունը, ապա ինչո՞ւ դա պետք է անեն բրիտանացիները:

Բրիտանացի խորհրդարանականները այցելել են Տեղ համայնք եւ մոտիկից դիտարկել հայ-ադրբեջանական նոր սահմանը: Նրանք Գորիսում հանդիպում են ունեցել արցախցի պաշտոնյաներից մեկի հետ (քանի որ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, մենք եւս չենք հրապարակում մանրամասներ): Պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել նաեւ այն մասին՝ արդյոք նրանք հանդիպել են Արցախի նախագահի հետ, ով այդ օրերին Երեւանում էր:

Հայաստանում գտնվելու օրերին բրիտանացի խորհրդարանականները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահի եւ խորհրդարանականների հետ: Մասնավորապես, Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ եւ ընդգծել Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարեւորությունը: Վարչապետն անդրադարձել է Արցախում ադրբեջանական գործողությունների հետեւանքով առաջացող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման, տարածաշրջանային ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական երկխոսությանը:

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բրիտանական պատվիրակությանը ներկայացրել է Արցախի վիճակը
հաջորդը
Չինաստանը զեղչված ռուսական գազ է լցնում պահեստարանները
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Աջակցում ենք ԼՂ-ում ամուր խաղաղության հաստատմանը. Ջասթին Թրյուդո

    13:16 | 07.06.2023
  • ՄԱԿ-ի ԱԽ-ում ընտրությունը մեր դիվանագիտության հաղթանակն է. Յուն...

    12:36 | 07.06.2023
  • Կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում

    11:15 | 07.06.2023
  • Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

    22:37 | 06.06.2023
  • Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման ավազանում ջրի մակարդակը նվազել է....

    22:09 | 06.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 3

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 4

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 5

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա