• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Բուտաֆորիկ Հայաստան

Մհեր Արշակյան 14:30 | 05.04.2022
Մհեր Արշակյան 14:30 | 05.04.2022
Lurer

Երեւանի սուպերմարկետներից մեկում հանդիպեցի լրագրող երկու գործընկերոջ։ Նրանք դժգոհում էին, թե ինչքան անողնաշար է դարձել մեր Հանրային հեռուստաընկերության «Լուրերը»։ Ես ընդհանուր առմամբ համաձայն էի, բայց մեղադրելու բան չեմ տեսնում։

Հանրայինը ո՛չ ճիշտ է աշխատում, ո՛չ սխալ, ո՛չ լավ է ներկայացնում լուրերը, ո՛չ վատ, ո՛չ կանոնների մեջ են դրանք, ո՛չ էլ անկանոն, ո՛չ օրինակելի են, ո՛չ էլ անօրինակելի։ Հանրայինի «Լուրերը» պարզապես մատնացույց է անում դատարկությունը, որը ոչնչով լցնել հնարավոր չէ՝ ո՛չ զոհվածների մայրերի ցավով, ո՛չ Ադրբեջանի հակահայ քաղաքականությամբ, ո՛չ սահմանամերձ բնակավայրերի անհուսությամբ, ո՛չ լոլիկի նոր տեսակի հայտնաբերմամբ, ո՛չ հայկական անօդաչուների անօրինակությամբ։

Կարճ ասած՝ ես Հանրայինի «Լուրերից» դժգոհ չեմ, որովհետեւ այնտեղ ո՛չ լրատվություն կա, ո՛չ լրատվության տնազ, ո՛չ պրոպագանդա, ո՛չ Հայաստան, ո՛չ քաղաքացի, ո՛չ լուրի դինամիկա։

Այդ լուրերում ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ։ Ու ես դրանում չեմ մեղադրում ո՛չ լրատվականի ղեկավարությանը, ո՛չ էլ Հայաստանի ղեկավարությանը։ Ավելին՝ ես համոզված եմ, որ Հայաստանի ղեկավարությունը Հանրայինի լրատվականի առաջ խնդիր չի դրել լինել հնարավորինս անողնաշար, անգույն ու անդեմ։ Հանրայինը պարզապես կա անողանաշար, անգույն ու անդեմ, որովհետեւ այլ խնդիր դրված չէ։ Իսկ Հայաստանի ղեկավարությանն ուղղակի հետաքրքիր չէ, թե ինչպիսի Հանրային լրատվական ունի, ինչպես նաեւ բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչպիսի ընդդիմադիր լրատվականներ ունի։

Զուտ աչքաչափով Հայաստանում 100 տոկոսանոց դեմոկրատական իրականություն է գոնե լրատվականների մակարդակով, եթե չհաշվենք, որ  իշխանությունն ինքը չմիջամտելով բացարձակապես մտադիր էլ չէ որեւէ կերպ օգնելու, որ հայաստանցի լրագրողները արձանագրելուց բացի կարողանան նաեւ դրսեւորվել։ Դիցուք, Ալեն Սիմոնյանի Բալի կատարած «վոյաժների» ֆինանսական պատկերը ներկայացնելու համար։ Ամբողջ աշխարհում պաշտոնական պատվիրակություններն այդ ծախսերը ներկայացնում են անմիջապես ուղեւորությունից հետո, իսկ մեզ մոտ Ալենի մամուլի քարտուղարը 30 օր է ուզում։

Այսպիսով՝ ի՞նչ է կատարվում մեր լրատվականներում։ Ոչինչ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Հայաստանի իշխանությունը ներքին իրականություն չունի, ամբողջ Հայաստանը բուտաֆորիա է ներքին կյանքի իմաստով եւ «պինդ մարմին» է արտաքին իմաստով։

Միջազգային հանրությունը սպասում է, որ Հայաստանը կկարգավորի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, կոնֆլիկտ չի ունենա ոչ մեկի հետ։ Իսկ թե այդ ընթացքում ով սովից կմեռնի Հայաստանում, Փաշինյանն ում կբռնի, քաղաքական կոռուպցիան ինչ բարձունքներ կգրավի, որ կնախանձեր նույնիսկ Հովիկ Աբրահամյանը, միջազգային հանրությանը հետաքրքիր չէ, ու Նիկոլ Փաշինյանը սա գիտի։

Եթե մեր լրատվականները պատմեն մարդակերության դեպքերի մասին կամ խոսեն, թե ինչպես է խորհրդարանը Հայաստանի բյուջեի 40 տոկոսը ծախսում արտասահմանյան ուղեւորությունների վրա, մեր երկրից դուրս ոչ մեկին չի հետաքրքրի։ Որովհետեւ արտաքին աշխարհի համար Հայաստանը հիմա դատարկ տարածություն է ու կլցվի միայն այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքականության մեջ զբաղեցնի արժանի մանրադրամի իր տեղը։

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը փորձում է իրեն ենթարկել Ուկրաինայի մի մասը. Սալիվան
հաջորդը
Փհենյանը Սեուլին սպառնացել է միջուկային պատերազմով

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտի ոչնչացման վտանգ

    16:29 | 26.05.2022
  • Կարեւորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերը

    16:03 | 26.05.2022
  • Առնվազն 70 նավ արգելափակված է

    15:42 | 26.05.2022
  • Չեռնոգորիայի նախագահը ժամանել է Հայաստան

    15:11 | 26.05.2022
  • Մարտիրոսովը վերադարձվել է հայկական կողմին

    14:56 | 26.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Նրանք Ռուսաստանի հին ընկերներն են

  • 5

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա