• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Մակրոնն ու Լը Պենը կպայքարեն երկրորդ փուլում

aliq 12:00 | 11.04.2022
aliq 12:00 | 11.04.2022
Macron & Le Pen

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին անցկացված նախագահական ընտրություններում 65% հաշվարկից հետո հավաքել է 27,03% ձայն: «Ազգային միավորում» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը ստացել է 26,88% ձայն:

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ նախագահական ընտրություններում երրորդ հորիզոնականում է ծայրահեղ ձախ հայացքներով թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 18,80% քվեով: Նրան հաջորդում է ֆրանսիացի հայտնի գրող եւ լրագրող Էրիկ Զեմուրը՝  6,77% քվե,  հինգերորդ հորիզոնականում է պահպանողական «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Վալերի Պեկրեսը՝ 4,69 % քվե։ Մնացած թեկնածուները 5 տոկոսից պակաս ձայն են ստացել:

Նախնական տվյալներով` մասնակցությունը եղել է շուրջ 75 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին:

Մակրոնի առաջնահերթությունը՝ վերընտրվելու դեպքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում իր առաջնահերթություններից մեկը կդարձնի երկրի էներգետիկական անկախության ապահովումը: RTL ռադիոկայանի եթերում Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան խիստ կախման մեջ է էներգետիկայի առումով:

«Ըստ իս, առեւտրական հաշվեկշռի, էներգետիկական անկախության եւ գնողունակության հարցերը միեւնույն խնդրի տարբեր կողմերն են, ուստի երկրորդ ժամկետի ժամանակ էներգետիկական կախվածությունից ազատումը կլինի իմ առաջնահերթությունը»,- շեշտել է Մակրոնը:

Անդրադառնալով վերընտրվելու դեպքում իր առաջին գործողություններին՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ առաջին այցը մտադիր է կատարելու Գերմանիա: «Օլաֆ Շոլցը կդառնա իմ առաջին զրուցակիցը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հակամարտությունը կլուծվի ռազմադաշտում. Բորել
հաջորդը
Այս պատերազմը չէր լինի, եթե ՆԱՏՕ-ի անդամ լինեինք

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Գերեվարված զինծառայող Մարտիրոսովին կհանձնեն հայկական կողմին

    20:14 | 25.05.2022
  • ՌԴ-ն ու Աֆրիկան անվտանգություն կապահովեն աշխարհում. Պուտին

    19:27 | 25.05.2022
  • Մոսկվան կաջակցի սահմանազատման հարցում

    19:02 | 25.05.2022
  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը՝ հանցագործություն

    18:29 | 25.05.2022
  • Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը կփակվի

    17:38 | 25.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

  • 5

    Կեսարյան համաճարակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա