• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Շվեդիան եւ Ֆինլանդիան ամռանը կմտնեն ՆԱՏՕ

aliq 14:09 | 11.04.2022
aliq 14:09 | 11.04.2022
NATO

Ըստ բրիտանական The Times պարբերականի՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան, ըստ ամենայնի, ամռանը կանդամակցեն ՆԱՏՕ-ին: Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության դիմում կտա հունիսին, Շվեդիան անմիջապես կհետեւի նրան:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցումը ամենաքննարկվող թեմաներից մեկն էր Բրյուսելում ապրիլի 6-7-ին Հյուսիսատլանտյան դաշինքի ատաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Շվեդիայի եւ Ֆինլանդիայի իշխանությունները համատեղ աշխատում են իրենց երկրների ներսում փոխհամաձայնության հասնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով, սակայն վերջնական որոշումը յուրաքանչյուր պետություն կընդունի ինքնուրույն:

Ֆինլանդիան հնարավոր է ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ տալու որոշում ընդունի մայիսին: Ապրիլի 14-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը կհրապարակի արտաքին եւ անվտանգության քաղաքականության զեկույցի լրացումը: Ֆինլանդիայի արտգործնախարար  Պեկկա Հաավիսոն հայտնել է, որ հայտը տալու դեպքում ՆԱՏՕ Ֆինլանդիայի ընդունման գործընթացը կարող տեւել մի քանի ամսից մինչեւ մեկ տարի:

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունում ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման հնարավորության ներքին քննարկում է ընթանում: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ այլեւս չի բացառում Շվեդիայի՝ չմիացման քաղաքականության վերանայումը եւ դաշինքին անդամակցումը: Մինչդեռ նա քանիցս պնդել է, թե որեւէ ռազմական դաշինքի չհարելը բխում է Շվեդիայի շահերից: Այժմ արդեն վարչապետ Անդերսոնը շեշտել է, որ երբ անվտանգության քաղաքականության քարտեզը վերաձեւվի, Շվեդիային անհրաժեշտ կլինի նոր վերլուծություն անել եւ որոշումներ ընդունել դրա հիման վրա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պարտված թեկնածուներից շատերն աջակցում են Մակրոնին
հաջորդը
Երկրորդ ճակատ Վրաստանում չի լինի. Ղարիբաշվիլի

խմբագրական

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Խնդիրները պետք է կարգավորվեն համապարփակ լուծմամբ. Լին Թրեյսի

    21:20 | 19.05.2022
  • Հայերն ու հույները՝ բախտակից

    20:55 | 19.05.2022
  • ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Freedom House-ի բարձրաստիճան պաշտոնյային

    20:34 | 19.05.2022
  • Հայկական կողմը որեւէ հանդիպում չի չեղարկել եւ չի...

    20:09 | 19.05.2022
  • Մեծ Բրիտանիան ահազանգում է, ԱՄՆ-ը՝ միջոցներ հատկացնում

    19:36 | 19.05.2022

ընտրանի

  • 1

    Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

  • 2

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 3

    Սեղմված Արցախ

  • 4

    Անկեղծ լինենք

  • 5

    Որքանո՞վ է ապահովված Հայաստանի պարենային անվտանգությունը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա