• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կիեւը հեռացել է ձեռք բերված վերջին պայմանավորվածություններից. Պուտին

aliq 12:59 | 13.04.2022
aliq 12:59 | 13.04.2022
vostochny

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը ողբերգություն է, սակայն «Ռուսաստանին այլ ելք չէին թողել, դա ժամանակի հարց էր»։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «հատուկ գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, այն կշարունակվի, քանի դեռ դրա նպատակները լիովին չեն իրագործվել, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կորուստները»:

Նա հավելել է, որ ուշի ուշով հետեւում է Ուկրաինայում իրավիճակի շուրջ Ռուսաստանում եւ արտասահմանում ծավալվող քննարկումներին։

ՌԴ նախագահն անդրադարձել է նաեւ ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին։ Պուտինի պնդմամբ՝ Կիեւը հեռացել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից։

«Բանակցությունները մտել են փակուղի։ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել բանակցային գործընթացը շարունակելու համար, բայց փոխարենը բախվել է Բուչայում սադրանքին», — պարզաբանել է Պուտինը եւ հավելել, որ Բելառուսը շատ հարմար հարթակ է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հետագա բանակցությունների համար։

Պուտինը շեշտել է, որ Ուկրաինան Արեւմուտքի համար նպատակների հասնելու միջոց է, որոնք կապ չունեն ուկրաինացի ժողովրդի շահերի հետ։

Հեռավոր Արեւելքը հեռու է, բայց մերն է. Լուկաշենկո

Անդրադառնալով Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցներին՝ Պուտինը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան եւ Մինսկը պետք է ամրապնդեն գործակցությունը տարբեր ոլորտներում։ «Ռուսաստանի առաջ բոլոր դռներն ու պատուհանները դրսից ոչ ոք փակել չի կարող»,- ընդգծել է Պուտինը։

Բելառուսի նախագահն, իր հերթին, վստահեցրել է, որ Բելառուսը ցանկացած իրավիճակում Ռուսաստանի կողքին կլինի։ Նա նաեւ հայտնել է, որ Մինսկն ու Մոսկվան աշխատում են բելառուսական նավթավերամշակման գործարաններին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսցիների վրա Ռուսաստանը կարող է  հույս դնել, եւ ռուսաստանցիները պետք է համոզված լինեն, որ ցանկացած իրավիճակում իրենք միշտ նրանց կողքին կլինեն: Լուկաշենկոն հավելել է, թե՝ «Հեռավոր Արեւելքը հեռու է, բայց մերն է»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է. Արցախի ԱԱԾ
հաջորդը
Հեռախոսազրույցներ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հետ

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022
  • Կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստման կարիք չկա․ ԱՀԿ

    20:52 | 27.05.2022
  • Ապօրինի հատված 61 ծառ

    20:37 | 27.05.2022
  • Խորհուրդ է տվել ընդունել Թուրքիայի պայմանները

    20:15 | 27.05.2022
  • Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ՝ ընդդեմ Եվրամիությա՞ն

    19:51 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա