• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հրապարակվել է Պետդեպի զեկույցը ՀՀ-ում մարդու իրավունքների մասին

aliq 19:45 | 18.04.2022
aliq 19:45 | 18.04.2022
us state department

ԱՄՆ պետդեպը հրապարակել է մարդու իրավունքների վիճակի մասին 2021 թվականի տարեկան զեկույցը։ Հայաստանին վերաբերող մասում ներառված են նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտարկումներն ու հետազոտությունների արդյունքները։

Անդրադառնալով 2021-ի հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զեկույցում նշվել է, որ թեեւ ընտրությունները մրցակցային են եղել եւ լավ կազմակերպված, բայց ուղեկցվել են հրահրող եւ խտրական հռետորիկայով եւ բեւեռայնացվածությամբ։ Դրանք ընթացել են ենթադրյալ ընտրախախտումներով, ինչպիսիք են ընտրակաշառքը, քարոզչական արշավներին մասնակցելուն պարտադրելը, իշխող կուսակցության եւ պետության միջեւ սահմանների աղավաղումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, քարոզչության ֆինանսավորման մասով խախտումներ ու ընտրություններին վերաբերող բողոքարկման սահմանափակումներ։

ԱՄՆ պետդեպի զեկույցում անդրադարձ կա նաեւ ՀՀ-ում այլ փոփոխությունների, 44-օրյա պատերազմի հետեւանքներին, մարդու իրավունքների խախտման դեպքերին, պաշտոնատար անձանց կատարած չարաշահումների ուղղությամբ քննություն իրականացնելուն։ Հատուկ նշվել է, որ  խորհրդարանն այդպես էլ չանցկացրեց մարդու իրավունքների խախտումների փաստահավաք հանձնաժողովի ստեղծման մասին օրենքը։

Զեկույցի՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հատվածում տեղ են գտել Արժանապատիվ աշխատանք հիմա ծրագրի շրջանակում արված հետազոտության արդյունքներ ու դիտարկումներ։

Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ հայաստանյան ՔՀԿ-ների մտահոգությունների համատեքստում անդրադարձ կա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2021 թվականին ՀՀ եւ ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքին․

«Համաձայն ՀՔԱՎ տեղեկանքի՝ շարունակվում են առողջական խնդիրների պատճառով մահվան դեպքերը զինծառայողների շրջանում, բայց հստակ չէ, թե որ գործոններն են բերում դրան, կամ որքանով դրանք կապ ունեն զինվորական ծառայության հետ։ ՀՔԱՎ-ը զեկույցում նշում է, որ մի դեպքում զորակոչիկի մահվան պատճառ է դարձել ոչ պատշաճ բժշկական օգնությունը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արդիականացնելու է բոլոր ռազմակայանները
հաջորդը
Ռուսական գազից կախվածությունը կվերացնեն մի քանի տարի անց միայն

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Գերեվարված զինծառայող Մարտիրոսովին կհանձնեն հայկական կողմին

    20:14 | 25.05.2022
  • ՌԴ-ն ու Աֆրիկան անվտանգություն կապահովեն աշխարհում. Պուտին

    19:27 | 25.05.2022
  • Մոսկվան կաջակցի սահմանազատման հարցում

    19:02 | 25.05.2022
  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը՝ հանցագործություն

    18:29 | 25.05.2022
  • Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը կփակվի

    17:38 | 25.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

  • 5

    Կեսարյան համաճարակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա