• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ընդունել են Եվրամիության հատուկ ներկայացուցչին

aliq 17:27 | 22.04.2022
aliq 17:27 | 22.04.2022
Toivo Klaar

ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Կարեւորելով  Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը՝ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Նա նաեւ գոհունակություն է հայտնել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի տնտեսական եւ ներդրումային  փաթեթի շրջանակում Հայաստանին 2,6 միլիարդ եվրո հատկացնելու եւ ՀՀ-ում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ:

Տոյվո Կլաարը վերահաստատել է ՀՀ-ի հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ:

Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծմանը եւ սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Անդրադարձել են հայ ռազմագերիների հայրենադարձմանը

Ավելկի վաղ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է արվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց հայրենադարձմանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քաղաքացիներին հորդորել են մայիսի 9-ին հրաժարվել Z-ից
հաջորդը
Թեկուզ հենց վաղը պատրաստ է բանակցել Պուտինի հետ
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Աջակցում ենք ԼՂ-ում ամուր խաղաղության հաստատմանը. Ջասթին Թրյուդո

    13:16 | 07.06.2023
  • ՄԱԿ-ի ԱԽ-ում ընտրությունը մեր դիվանագիտության հաղթանակն է. Յուն...

    12:36 | 07.06.2023
  • Կակտիվացնի Անկարայի քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում

    11:15 | 07.06.2023
  • Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

    22:37 | 06.06.2023
  • Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման ավազանում ջրի մակարդակը նվազել է....

    22:09 | 06.06.2023

ընտրանի

  • 1

    Տարեկան 100 հազար ծառ` Շիրակում

  • 2

    Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

  • 3

    Քարտե՞զը պիտի հաշտեցնի

  • 4

    Կոնկրետ քարտեզի շուրջ վերջնական պայմանավորվածություն չկա. Միրզոյան

  • 5

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա