• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ուկրաինային կօգնենք նաեւ պատերազմի ավարտից հետո. Լլոյդ Օսթին

aliq 14:31 | 27.04.2022
aliq 14:31 | 27.04.2022
Lloyd Austin

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում: Նա չի բացառել նաեւ, որ  Ուկրաինան հետագայում ձգտի անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նա Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը՝ Օսթինն ընդգծել է, թե չէր ցանկանա շահարկել այդ թեմայով: «Դա ինքնիշխան ընտրություն է ինքնիշխան որոշում,- նշել է Պենտագոնի ղեկավարը:- Այժմ այդ հարցը չի քննարկվում»:

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու եւ Ղրիմի կարգավիճակի հարցն այն բանից հետո, երբ դադարեցվեն ռազմական գործողությունները, եւ Ռուսաստանի զորքերը դուրս բերվեն Ուկրաինայի տարածքից:

Գերմանիայում տեղակայված ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում Վաշինգտոնի նախաձեռնությամբ տեղի ունեցած մոտ 40 երկրների ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են Կիեւին ռազմական օգնությունը շարունակելու տարբերակները: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը գործընկերների եւ դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիեւին։

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու. Ուկրաինային անհրաժեշտ է մեր օգնությունը, եւ դեռ անհրաժեշտ կլինի, երբ պատերազմն ավարտվի»,- նշել է Պենտագոնի ղեկավարը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են մարտահրավերների հաղթահարման ուղիները
հաջորդը
ԱՄՆ զենքի պաշարները շուտով կսպառվեն, եթե ռազմական օգնությունը Կիեւին շարունակվի

խմբագրական

Վատ երազողին ի՞նչն է խանգարում

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հայ դիզայներների ակնահաճո հաջողությունը

    16:25 | 28.05.2022
  • Խաղաղության հասնելու մտադրությունների անկեղծությունը՝ կասկածի տակ

    15:42 | 28.05.2022
  • Ադրբեջանական կրակոցից հայ զինվոր է վիրավորվել

    15:20 | 28.05.2022
  • Հայաստանին առնվազն չորս բրոնզե մեդալ ապահովված է

    14:54 | 28.05.2022
  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը՝ «Ուկրաինայի թշնամի»

    21:10 | 27.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    «Բարձր» աթոռներից սահմանապահ Բարձրունին չի երեւում

  • 5

    Այդ բացահայտումն արվել էր պատերազմից առաջ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա