• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կանադան Ուկրաինայում ՌԴ զինուժի գործողությունները որակել է «ցեղասպանություն»

aliq 16:05 | 28.04.2022
aliq 16:05 | 28.04.2022
Canada parliament

Ըստ բրիտանական Reuters գործակալության  հաղորդագրության՝ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը միաձայն ընդունել է բանաձեւ, որով Ռուսաստանի հատուկ գործողություններն Ուկրաինայում որակել է «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»:

«Ռուսաստանն Ուկրաինայում զանգվածային վայրագություններ է կատարել, գրանցվել են խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր»,- մասնավորապես ասված է Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի բանաձեւում:

Ըստ կանադացի պատգամավոր, բանաձեւի նախագծի հեղինակ Հիթեր Մաքֆերսոնի՝ բանաձեւի ընդունումն սոսկ առաջին քայլն է: Մաքֆերսոնը հորդորել է սաստկացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները եւ միեւնույն ժամանակ բազմապատկել Կիեւին տրամադրովող մարդասիրական օգնության ծավալը:

«Անհրաժեշտ է ֆինասավորել Միջազգային քրեական դատարանի աշխատանքը եւ ապահովել, որ դատարանն ունենա ռեսուրսներ ու գործիքներ, որոնք անհրաժեշտ են այս ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրագործողներին պատասխանատվության կանչելու համար»,- հայտարարել է կանադացի օրենսդիրը:

Ավելի վաղ՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում «ցեղասպանություն» էր որակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝  հարցի վերաբերյալ պաշտոնական որոշումը թողնելով իրավաբանների հայեցողությանը: Ապրիլի 14-ին ՌԴ զինուժի գործողությունները «ցեղասպանություն» ճանաչելու մասին որոշում է ընդունել Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, իսկ ապրիլի 21-ին՝ նաեւ Էստոնիան եւ Լատվիան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՆԱՏՕ-ն Ուկրաինային արդեն 8 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել
հաջորդը
Ռուբլով վճարելու պահանջը հակասում է պայմանագրերին

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Գրիգոր Խաչատրյանը՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր...

    17:17 | 01.02.2023
  • Ռուսաստանին մեղադրում են СНВ-3/New START պայմանագիրը խախտելու համար

    16:53 | 01.02.2023
  • Զոհվածի մարմինը նույնականացվել է․ ՀՀ քննչական կոմիտե

    16:31 | 01.02.2023
  • Իսպանիան Ուկրաինային կտրամադրի Leopard տեսակի տանկեր

    16:07 | 01.02.2023
  • Intel-ում կրճատել են աշխատավարձները

    15:45 | 01.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա