• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Ատելության վտանգավոր գեներացիա

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 29.04.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 29.04.2022
pashinyan

Ես չեմ զարմանա, եթե վաղը ցուցարարները գնան եւ Հանրային ռադիոյի դուռը ջարդեն, իսկ իրավապահներն էլ էդ գործողությունը որակեն հանցագործություն եւ քրեական գործ հարուցեն։ Որովհետեւ, ինչպես ճշտիվ նկատել է Թաթուլ Հակոբյանը, այսօրվա ցուցարարներն անում են բոլոր այն քայլերը, ինչ անում էին Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ուղիղ չորս տարի առաջ։

Եվ այդ, Նիկոլի սիրած բառով ասած, «հայելային» քայլերով հստակ ուղերձ են հղում՝ եթե ձեզ կարելի էր չորս տարի առաջ, ապա ինչո՞ւ մեզ չի կարելի հիմա եւ այսօր։

Իշխանության արձագանքն էլ նույնն է, ինչ չորս տարի առաջվա նախկին իշխանությունն էր ասում։ Ոստիկանության հորդոր–հաղորդագրություններն էլ կարծես չորս տարի առաջվա տեքստի copy paste-ը լինեն։

Ահա իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից մի հատված. «Այն, ինչ անում են Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի բանդաները, դիմադրություն չէ իշխանությանը, այլ դիմադրություն է ժողովրդավարությանը, խաղաղությանը, պետականությանը եւ ժողովրդին»։

Նա ընդդիմադիրներին որակում է «խորհրդարանում հայտնված ռեւանշիստներ, նոյեմբերի 9-ի վարձկան ակտիվիստներ, նախկին թալանչի պաշտոնյաներ, խաղաղ ցուցարարների վրա նռնակ նետող նախկին ոստիկաններ, ոչ պատերազմական իրավիճակում բանակը թալանող ու պատերազմի ընթացքում իր զինվորներին լքող ու փախչող նախկին հրամանատարներ, պատերազմի օրերին բանակից փախած ու Երևանում պետական շենքեր ջարդողներ…»։

Նախ էս ի՞նչ երկակի ստանդարտ է՝ ձեզ ընտրել են, իսկ նրանք՝ «խորհրդարանում հայտնվա՞ծ» են։ Նրանց ընտրողը ընտրող չէ՞, նրանք ժողովուրդ չեն ներկայացնո՞ւմ։ Եթե նրանք բանդա են, ապա չորս տարի առաջ դուք է՞լ էիք բանդա։ Մտածո՞ւմ եք, երբեմն, խոսելուց առաջ։ Կասկածում եմ։

Ե՞րբ է հայաստանյան որեւէ իշխանություն հասկանալու, որ այսպիսի որակումներով չի կարող արդարացնել իր քայլերը։ Տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության ազգակործան քաղաքականությունը։ Եվ ե՞րբ են հասկանալու, որ քննադատողներին պարզապես որակումներ տալը ատելության նոր դրսեւորում է, դրա նոր գեներացիա։ Ե՞րբ են հասկանալու, որ «բա ձեր ժամանակ…» ասելով վերջին պատերազմի հետեւանքները չեն վերանում, փախստականների խնդիրները չեն լուծվում, սահմանը չի կահավորվում, տնտեսությունը չի զարգանում։

Շատ տարիներ առաջ մեկն իմ քննադատությունը սրտին մոտ էր ընդունել եւ, քննադատություններիս ոչ մի առարկություն չգտնելով, գրել, թե ինքն էլ (այսինքն՝ ես, էլի) 15 տարի առաջ ահա սենց բան է ասել։ Ստիպված եղա «խոստովանել», որ ես ոչ միայն 15 տարի առաջ, այլ իմ ողջ կյանքում «սրիկա եմ եղել», եւ խնդրեցի բացատրել, թե իմ «սրիկա լինելը» ինչով է իմ քննադատած տեքստի սխալները դարձնում ճիշտ, կամ ինչպես է դա ուղղում իրենց տեքստի ոճական անհարթությունները։ Ընդդիմախոսս լռեց։

Հիմա այդ Արթուր Հովհաննիսյանին հարցնեմ. նախկիններին տված ձեր գնահատականներն արդարացնո՞ւմ են Արցախի տարածքի մեծ մասի կորուստը ձեր իշխանության ժամանակ, ձեր կուսակցության բարոյական անկումը, ձեր պատերազմական ստերը, ձեր ընդունած կամ մշակած օրենքների սնանկությունը։

Օրինակ, որ ասում եք՝ «նախկին թալանչի պաշտոնյաներ», դրանով հայհոյանքը քրեականացնող տգետ օրենսդրական փոփոխությունը դառնում է խելացի՞։ Թե՞ որ ասում եք «ռեւանշիստներ», դրանով Նիկոլը դառնում է հաղթանակած ղեկավար։ Ի դեպ, ձեր այս արտահայտությունները քրեական օրենսգրքի ձեր իսկ մոգոնած 137.1 հոդվածին ենթադատ չե՞ն։ Թե՞ դուք իրավունք ունեք հայհոյելու եւ անպատիժ մնալու։

Եվ եթե դուք ամեն քայլի ատելություն եք սերմանում ու գեներացնում՝ «սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն» ասելով, բայց դույզն-ինչ անհամաձայնություն հայտնողին «սեւ» ու «հակահեղափոխական» որակելով, ապա նույն ատելությունը վերադառնում է ձեզ՝ արդեն ընդդիմադիրներից։

Քննադատողների նկատմամբ ՔՊ-ականների ատելությունն այնտեղ է հասել, որ մի այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյան անունով, անդրադառնալով հղի կնոջ վրաերթին հասարակության արձագանքին, ասում է. «Կուզեի, որ հասարակությունը բոլոր նման դեպքերով հարցադրումներ աներ պաշտոնյաներին… Հասարակության արձագանքը պետք է նույնատիպ լինի»։

Մարդը պատգամավոր է, բայց տարրական բաներ չգիտի։ Նա չգիտի ու չի հասկանում առօրյա վթարների եւ պետության ղեկավարի շարասյան մեքենայի իրականացրած վրաերթի (որ երկու կյանք է խլել՝ կնոջ ու նրա չծնված զավակի) տարբերությունը։ Չի հասկացել ու չի հասկանա։ Որովհետեւ հասկանան իր գործը չէ, դա ուղեղի գերլարում է պահանջում։ Իր գործը Նիկոլ Փաշինյանին քննադատություներից զերծ պահելն է, բոլոր քննադատողներին ատելը, հաճկատարությունը, որ հանկարծ պարգեւավճարները չուշանան։

Այսուհանդերձ, հասարակության նկատմամբ իշխանության անթաքույց ատելությունը ոչ մի կերպ չի արդարացնում էսօր ցույցեր անողների անհանդուրժողականությունը իրենց տեսակետները չընդունողների նկատմամբ եւ անգամ բռնությունը։ Արմեն Մարտիրոսյանի վրա հարձակումը ոչ մի արդարացում չունի։ Սա ցույց է տալիս, որ իշխանության գալով՝ այսօրվա ընդդիմադիրներն էլ անհանդուրժող են լինելու ցանկացած այլակարծության նկատմամբ։

Հասարակության մեջ ատելության ներկա գեներացիան խիստ է վտանգավոր։ Այն պետք է պարպվի հնարավորինս հանդարտ մեթոդներով։ Որովհետեւ գեներացված ատելության պայթյունը ոչ մի լավ բան չի խոստանում։ Դա մենք տեսել ենք եւ ոչ միայն չորս տարի առաջ…

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ, ում կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Նաեւ գրող է, պատմվածքների ու վեպերի չորս գրքի հեղինակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումներում սկզբունքային տարբերություններ կան. Զախարովա
հաջորդը
ԱՄՆ-ը ձգտում է կանխելու հակամարտության վերսկսումը. Բլինքեն

խմբագրական

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Հիշողությունը՝ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու լավագույն ուղի

    23:21 | 19.05.2022
  • Խնդիրները պետք է կարգավորվեն համապարփակ լուծմամբ. Լին Թրեյսի

    21:20 | 19.05.2022
  • Հայերն ու հույները՝ բախտակից

    20:55 | 19.05.2022
  • ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Freedom House-ի բարձրաստիճան պաշտոնյային

    20:34 | 19.05.2022
  • Հայկական կողմը որեւէ հանդիպում չի չեղարկել եւ չի...

    20:09 | 19.05.2022

ընտրանի

  • 1

    Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

  • 2

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 3

    Սեղմված Արցախ

  • 4

    Կաթը՝ ջրից կրկնակի էժան

  • 5

    Անկեղծ լինենք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա