• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

11 ոսկե մեդալ հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

aliq 13:04 | 17.05.2022
aliq 13:04 | 17.05.2022
champions all-around

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը ներկայացնող 14 մարզիկ:

Հայաստանի բազկամարտի հավաքականի մարզիկները 11 ոսկե, 5 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի հավաքականի կազմում ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները թիմային հաշվարկով զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը` առաջ անցնելով Թուրքիայի  հավաքականից։

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը նշել է, որ արդյունքներն առավել քան գոհացնող են: Նա հավելել է, որ մեր մարզիկները, որոնցից 6-ը հաշմանդամություն են ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, մասնակցել են գրեթե բոլոր դասակարգումներում, տարբեր քաշային կարգերում` աջ եւ ձախ ձեռքերով։

Ըստ ֆեդերացիայի նախագահի՝ հատկապես ոգեւորել է Արցախյան երկրորդ պատերազմում հաշմանդամություն ստացած Սարգիս Հարությունյանի գրանցած արդյունքը։ Ստեփանյանը շեշտել է, որ Սարգիսն աջ ձեռքի մրցումում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արտաքին քաղաքականությունը ներդաշնակեցնել Բրյուսելի հետ. Բորել
հաջորդը
Պուտինն առաջիկայում Թուրքիա չի մեկնի. Պեսկով

խմբագրական

Թարս աճած ժողովրդավարություն

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քաղաքացիություն 14 անձի՝ բացառիկ ծառայությունների համար

    17:44 | 07.07.2022
  • Տարկետում ունեցողների զորակոչի տարիքը 1 տարով կհետաձգվի

    17:15 | 07.07.2022
  • Երկու մեդալ «Բարեկամության գավաթ» մրցաշարում

    16:46 | 07.07.2022
  • Նոր ցուցադրություն «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

    16:19 | 07.07.2022
  • Որոշ օրինախախտներ պատժախցում չեն պահվի

    15:54 | 07.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

  • 3

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 4

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 5

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա