• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Արտաքին քաղաքականությունը ներդաշնակեցնել Բրյուսելի հետ. Բորել

aliq 12:38 | 17.05.2022
aliq 12:38 | 17.05.2022
Josep Borel

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Նա հավաստիացրել է,  որ չլուծված հարցերը զուտ տեխնիկական եւ տնտեսական բնույթի են:

Բորելը խոստովանել է, որ դժվարություններն առնչվում են ռուսական նավթի ներմուծման էմբարգո սահմանելու մտադրության հետ: Անդրադառնալով պատժամիջոցների նոր փաթեթի հաստատման ժամկետներին՝ բարձրագույն հանձնակատարը հավելել է, որ չգիտի՝ որքան ժամանակ կպահանջվի դրա համաձայնեցման համար:

Նա շեշտել է, որ ԵՄ խորհուրդը արտգործնախարարների մակարդակով չի քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար երկրներին ֆինանսական փոխհատուցում վճարելու հնարավորությունը:

Անդրադառնալով Արեւմտյան Բալկանների երկրներին՝ Բորելն ընդգծել է, որ ԵՄ-իհամար անթույլատրելի է ՌԴ-ի նկատմամբ նրանց չեզոք դիրքորոշման պահպանումը: Նա հիշեցրել է, որ Եվրամիությանը անդամակցել հավակնող բոլոր երկրները պետք է ներդաշնակեցնեն իրենց արտաքին քաղաքականությունը Բրյուսելի հետ: Ըստ Բորելի՝ ԵՄ-ի հակառուսական միջոցառումներին հիմնականում միանում են տարածաշրջանի բոլոր երկրները՝ բացառությամբ Սերբիայի:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում սկսի անդամակցության շուրջ բանակցությունները Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հետ, քանի որ դրա ձգձգումը խիստ վնասում է ԵՄ-ի իմիջին:

Ավելի վաղ Բորելը նշել էր, որ որեւէ երաշխիք չկա, որ Եվրամիությունն ի վիճակի կլինի համաձայնեցնելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը:

Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հերթական հավաքից առաջ նա շեշտել է, որ  դիվանագիտական փակուղու պատճառը ԵՄ անդամ որոշ պետությունների կոշտ դիրքորոշումն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Պուտինի հետ
հաջորդը
11 ոսկե մեդալ հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի առաջնությունում

խմբագրական

Թարս աճած ժողովրդավարություն

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Քաղաքացիություն 14 անձի՝ բացառիկ ծառայությունների համար

    17:44 | 07.07.2022
  • Տարկետում ունեցողների զորակոչի տարիքը 1 տարով կհետաձգվի

    17:15 | 07.07.2022
  • Երկու մեդալ «Բարեկամության գավաթ» մրցաշարում

    16:46 | 07.07.2022
  • Նոր ցուցադրություն «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում

    16:19 | 07.07.2022
  • Որոշ օրինախախտներ պատժախցում չեն պահվի

    15:54 | 07.07.2022

ընտրանի

  • 1

    Հայկն ու Բելը մարզական ասպարեզում

  • 2

    Լարսը բացվում-փակվում է, ծիրանը՝ փչանում

  • 3

    «Միջազգային» գյուղ՝ տեղական խնդիրներով

  • 4

    Կարակալպակստանի կարգավիճակում փոփոխություն չի մտցվի․ Միրզիոեւ

  • 5

    Ինչո՞ւ են մարդիկ դավաճանում հայրենիքը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա