• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Իրանը Թուրքմենստանից Հայաստան գազ կփոխադրի սվոփով

aliq 18:21 | 17.05.2022
aliq 18:21 | 17.05.2022
electric pole

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Քննարկվել է նաեւ նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնին առնչվող հարցեր։

Սանոսյանն առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման վերաբերյալ։ Առաջիկայում, երբ պայմանագիրն ավարտուն տեսք ստանա, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։ Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի վերաբերյալ փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նախարարը նկատել է՝ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի։

Ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ. Իրանի նավթի նախարար

Ըստ իրանական Shana գործակալության՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, ամփոփելով նախարար Սանոսյանի հետ հանդիպումը, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրելու սվոփ համակարգի միջոցով:

«Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, եւ շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ: Այսօր բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման եւ փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ»,- ասել է Օջին:

Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում Ջավադ Օջին պատրաստակամություն է հայտնել Իրանի գազի ազգային ընկերության կողմից ավելացնելուգազի արտահանումը Հայաստան:

2004-ին Հայաստանն ու Իրանը ստորագրել են «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման գործարքը, որի հիման վրա 20 տարվա ընթացքում Իրանը գազ կարտահանի Հայաստան, իսկ փոխարենը Իրանը էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցեր։

Տեղեկանք

Սվոփ (swap). առեւտրային հանդիպակաց գործարքի կնքմամբ ուղեկցվող տարադրամի, արժեթղթերի գնման/վաճառքի գործարք՝ տարատեսակ ակտիվների փոխանակության տեսքով: Որոշակի ժամկետից հետո միեւնույն կամ այլ պայմաններով նույն ապրանքի հակառակ վաճառքին/գնմանը վերաբերող գործարք։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բանակցությունների դադարեցման՝ Կիեւի եւ Մոսկվայի դրդապատճառները
հաջորդը
Նախատեսվում է «3+3» ձեւաչափով նոր հանդիպում

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա