• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Անդրեա Վիկտորին. մնալու եւ շարունակելու ենք

Աննման Մինասյան 13:45 | 31.05.2022
Աննման Մինասյան 13:45 | 31.05.2022
Andrea Joana-Maria Wiktorin

Եվրոպական միությունը եւ Հայաստանը տոնում են համագործակցության 30-ամյակը: Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու առիթով Շիրակի մարզում էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Այցի շրջանակում տիկին դեսպանը մասնակցեց տարածքային զարգացման մի շարք ծրագրերի քննարկումների, ծանոթացավ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող տեղական նորարարական բիզնեսների, մասնակցեց մշակութային միջոցառումների:

Անդրեա Վիկտորինը «Ալիք Մեդիա»-ին պատմեց իր տպավորությունները եւ խոսեց Շիրակի մարզում ԵՄ-ի իրականացրած եւ իրականացվելիք ծրագրերից:

Հարգելի տիկին դեսպան, Գյումրիում միջոցառումներից մեկի ժամանակ հայտարարեցիք, որ սիրահարված եք Շիրակի մարզին: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր առանձնահատուկ վերաբերմունքը:

Այո՛, ճիշտ եք: Շիրակի մարզն իմ ամենասիրելիներից է, Շիրակի մարդկանց ես շատ եմ սիրում: Դուք հատուկ մտածելակերպ ունեք. ուղիղ եք, երբեմն՝ դիմադրող: Հավանաբար աշխարհագրական դիրքն ու չոր բնությունն իրենց դրոշմն են դրել ձեր խառնվածքի վրա, լեռներին բնորոշ գծերով եք օժտված: Շատ լավ եմ հասկանում ձեզ, քանի որ ես ինքս մարզից եմ: Լավ գիտեմ մարզում ապրողի հոգեբանությունն ու աշխատանքով ամեն ինչին հասնելու անզուսպ ձգտումը:

Ի՞նչ տպավորություն ունեք Գյումրի քաղաքից:

Շատ եմ սիրում Գյումրին, գյումրիական միջավայրը: Այս քաղաքն ինձ համար լավ իմաստով հին Հայաստանն է: Գյումրու հետաքրքիր ու առանձնահատուկ լինելն է նաեւ պատճառներից մեկը, որ մենք ակտիվ համագործակցում ենք: Ուրախությամբ եմ փաստում, որ նորարարության ոլորտը եւս այստեղ զարգացած է, ունեք բազմաթիվ առողջ մտածող եւ հարուստ ներուժով մարդիկ: Ձեզ շատ լավ հաջողվում է միակցել ավանդականն ու նորարարականը:

Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները հրաշալի են եղել նաեւ այն ժամանակ, երբ ես ձեր երկրում Գերմանիայի դեսպանն էի: Մեր եւ Շիրակի մարզի համագործակցությունը սկսվեց 1988-ի աղետալի երկրաշարժից եւ դարձավ շարունակական: Թեեւ միասին շատ բան ենք հաղթահարել, բայց դժվարություններ, ցավոք, դեռ կան: ԵՄ-ն մեծ ցանկություն ունի Շիրակի մարզը դարձնելու ուղենշային շրջաններից մեկը: Այս մարզը հատկապես զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Բացի այդ՝ դուք մեծածավալ մշակութային ժառանգություն ունեք, եւ դա հրաշալի է:

Հայաստանի անկախությունից ի վեր Եվրոպական միությունը Հայաստանի զարգացման ծրագրերին ամենամեծ ֆինանասական աջակցություն տրամադրողներից է։ Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության մի շարք ոլորտներում, արդարադատության, պետական կառավարման բնագավառներում բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը: Սակայն չենք կարող չառանձնացնել ԵՄ-ի աջակցությունը Շիրակի մարզի գյուղատնտեսության, կանաչապատման ու բնապահպանական ոլորտներին: Ինչո՞վ է բացատրվում այս ճյուղերի գերակայությունը:

Որ գյուղատնտեսության եւ բնապահպանական ոլորտն, իրոք, կարեւորագույններից է, անհերքելի է: ԵՄ-ի Հարեւանության, զարգացման եւ միջազգային համագործակցության ծրագրերի 30%-ն այս ոլորտներում է:

Համայնքներում գյուղատնտեսությունն ավանդական ուղղություն է, բայց մենք ուզում ենք աջակցել, որ ստեղծվեն նոր հնարավորություններ, եւ արտադրվեն նոր տեսակի ապրանքներ: Մեր նպատակն է անցնել կանաչ գյուղատնտեսության, տեղական պրոդուկտը դարձնել հասանելի միջազգային հանրության համար: Այն ունի նաեւ բնապահպանական ասպեկտ: Եթե աջակցում ենք տեղականին, աջակցում ենք նաեւ շրջակա միջավայրի պահպանությանը: Այ, օրինակ, դուք հրաշալի թեյեր ունեք, ես շատ եմ սիրում դրանք:

Կոնկրետ ի՞նչ արդյունքներ եք գրանցել այս ոլորտում, եւ ի՞նչ ընթացիկ ծրագրեր կան Շիրակի մարզում:

Մենք պետք է հստակ տարբերենք, որ ներդրումներն արվում են երկարաժամկետ արդյունքների հասնելու համար: Օրինակ՝ LEAD4Shirak ծրագիրը շատ մեծ ու բազմաշերտ նախաձեռնություն է: 4,5 մլն եվրո արժողությամբ ծրագրի իրականացմամբ նպատակ ունենք խթանելու Շիրակի մարզի գյուղական բնակչության ներառական եւ կայուն աճը, բարելավելու կենսապահովման պայմանները՝ տեղական զարգացման EU LEADER մեթոդաբանության փորձարկման միջոցով: Տարածաշրջանային համաչափ զարգացումը եւ անբարենպաստ պայմաններում գտնվող տարածքների առաջխաղացումը մեր առաջնահերթություններից են։

Shirak forestԵվս մեկ օրինակ է Շիրակի, ինչպես նաեւ Լոռու, Տավուշի մարզերում իրականացվող «EU4ENVIRONMENT. Կանաչ համայնք. դիմակայուն ապագա» ծրագիրը: Այս նախաձեռնության շնորհիվ հսկայածավալ կանաչապատման աշխատանքներ են իրականացվում: Այստեղ խիստ կարեւորում եմ երիտասարդների էկոգիտակցության վարքագիծը, որ հստակ գիտակցեն բնապահպանության ու կանաչ տարածքների հանդեպ իրենց ունեցած պատասխանատվությունը: Հայաստանում մենք առավել կակտիվացնենք մեր ներգրավվածությունը կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ կանաչ օրակարգը խթանելու, կլիմայի փոփոխության ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Մեր գլխավոր խնդիրներից մեկն է բնությունն ու կենսաբազմազանությունը պահպանելը եւ էկոհամակարգի ու մարդկանց միջև ներդաշնակություն ստեղծելը, որն էլ կբերի բարեկեցության:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք Շիրակի մարզի վերաբերյալ:

Ուղղություները շատ են, մենք չենք սահմանափակվելու մի քանի ծրագրերով: Տարածաշրջանային ծրագրեր ենք անում, այժմ գաղափար ունենք նոր ներդրումներ ավելացնելու Հայաստանում: Վստա՛հ եղեք, մենք մնալու ենք ու շարունակելու ենք աշխատանքները: Համագործակցության ավարտի մասին ոչ մի խոսք չկա:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը
հաջորդը
Հայաստանում ծխում է տղամարդկանց 51,5%-ը, կանանց` 1,8%-ը
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Միջազգային հանրությունն անպատժելիության զգացում է ներշնչում Բաքվին. ՀՀ...

    19:37 | 04.10.2023
  • ՀԱԷԿ-ի աշխատանքը կփորձենք երկարացնել եւս 10 տարով. Սանոսյան

    19:19 | 04.10.2023
  • Արցախում հայ գրեթե չի մնացել. ՀՀ արտգործնախարար

    19:11 | 04.10.2023
  • Ռեժիսորներ Լունգինը եւ Սոկուրովը կոչ են արել ազատ...

    18:35 | 04.10.2023
  • Անկարան բարձր է գնահատել Բաքվի` Գրանադայի հանդիպումից հրաժարվելու...

    18:21 | 04.10.2023

ընտրանի

  • 1

    Առանց Արցախի, անտուն եւ անհույս

  • 2

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 3

    Հռոմի ստատուտը չափազանց կարեւոր պաշտպանական շերտ է

  • 4

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 5

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Ապր   Հնս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա