• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հայաստանում ծխում է տղամարդկանց 51,5%-ը, կանանց` 1,8%-ը

aliq 13:45 | 31.05.2022
aliq 13:45 | 31.05.2022
smoke

ՀՀ առողջապահության նախարարությունը Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է Հայաստանում  ծխողների վերաբերյյալ անցկացված հետազոտությունների տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ մեր երկրում ծխում է 16 տարեկանից բարձր բնակչության 27,9%-ը: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են. տղամարդկանց՝ 51.5%-ը, կանանց` 1.8%-ը: Դեռահասների շրջանում երբեւէ ծխախոտ օգտագործել են 15 տարեկան տղաների 21%-ը եւ աղջիկների 3%-ը:

Հայաստանում ամեն տարի ծխախոտով պայմանավորված հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ:

2020-ի փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման  հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների վրա:

Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար,  չկա դրանց անվնաս չափաբաժին:

1987-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանել է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ամեն տարի նշվում է մայիսի 31-ին: ԱՀԿ-ն նման կերպ ձգտում է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու ծխախոտի մահացու հետեւանքների վրա: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է:

Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետեւանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ եւ նախկին օգտագործողներ են, իսկ ավելի քան 1,2 միլիոնը՝ չծխողներ, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անդրեա Վիկտորին. մնալու եւ շարունակելու ենք
հաջորդը
Հայաստանի 6 մարզերում 11 օձ է հայտնաբերվել

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է

    21:30 | 24.06.2022
  • Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

    18:48 | 24.06.2022
  • Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

    18:23 | 24.06.2022
  • Պատվաստումը 20 միլիոն մահ է կանխել մի տարում

    17:58 | 24.06.2022
  • Թուրքիայի Մարմարիս քաղաքի անտառները հրկիզել են

    17:32 | 24.06.2022

ընտրանի

  • 1

    Մի ընտանիքի պատմություն. «Հիշո՞ւմ եք, որ ես ծնվել...

  • 2

    Մարդիկ հիշում են

  • 3

    Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

  • 4

    Դավիթ Բաբայանի աշխույժ հույսերը

  • 5

    Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Ապր   Հնս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա