• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կարգավորում՝ Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելով

aliq 19:12 | 06.06.2022
aliq 19:12 | 06.06.2022
Toivo Klaar

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման։ Կլաարն այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շաrլ Միշելը, երբ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տեւական եւ արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։

«Կարծում եմ, ի վերջո Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս, ինչ ձեւով էլ դա տեղի ունենա… Եվ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու»,- նշել է Կլաարը։

Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո խոսել է միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որեւէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ: Հարցադրմանն ի պատասխան Տոյվո Կլաարն ընդգծել է․ «Կարծում եմ, ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ Մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, եւ այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ  շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, եւ մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։

Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի վերաբերյալ Տոյվո Կլաարն ասել է, որ հիմա ամենակարեւորն է փորձել առաջ մղել գործընթացը։

«Եվրամիությունը չի պնդում, թե ունի որեւէ բանի հեղինակային իրավունք: Մենք շահագրգռված ենք առաջընթաց տեսնելու եւ դրան աջակցելու մեջ, եւ դա, կարծում եմ, այն է, ինչին նախագահ Միշելը կարողացավ հասնել առաջնորդների հետ իր երեք հանդիպումների, ինչպես նաեւ նախագահներ Մակրոնի, Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ իր հանդիպման միջոցով։ Եվ դա այն է, ինչ մենք ուզում ենք անել»,- ասել է դիվանագետը։

Կլաարը հիշեցրել է, որ կան նաեւ այլ ձեւաչափեր, մասնավորապես մոսկովյան եռակողմ հանդիպումները առաջնորդների մակարդակով: Ապաշրջափակման հարցով նիստերը վերսկսել է փոխվարչապետների հանձնաժողովը։

«Դա հոյակապ է, շատ լավ է, եթե այն մեզ առաջ տանի ճիշտ ուղղությամբ: Այսպիսով՝ Եվրամիության միակ ու միակ շահն է օգնել գործընթացին, օգնել հասնելու կայուն եւ համապարփակ կարգավորման»,- ընդգծել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բարեկարգեցին Երեւանի բուսաբանական այգին
հաջորդը
ՌԴ որոշումները կգերակայեն ՄԻԵԴ-ի որոշումների նկատմամբ

խմբագրական

Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի իրական դրդապատճառները

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Թուրքիան օդային տարածք չի տրամադրել

    21:35 | 25.06.2022
  • Ռուսաստանը պարտվել է պատերազմում. Բլինքեն

    21:10 | 25.06.2022
  • Ճգնաժամը կլուծվի բանակցությունների սեղանի շուրջը․ Ստոլտենբերգ

    20:47 | 25.06.2022
  • Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

    20:29 | 25.06.2022
  • Բաքվի հետ բանակցություններն ավարտական փուլում են

    20:00 | 25.06.2022

ընտրանի

  • 1

    Եթե ռուս չես, դուրս արի տնից

  • 2

    Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարություն․ Օվերտոնի պատուհանը

  • 3

    Լոռվա համերը Դսեղում

  • 4

    Նարինե Գրիգորյան․ Ես ստեղծում եմ

  • 5

    Երկու եղբայր, երկու պատերազմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա