• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Թույլ չեն տա դուրս գալ Ուզբեկստանի կազմից 

aliq 20:30 | 02.07.2022
aliq 20:30 | 02.07.2022
Uzbekistan protest

Ուզբեկստանի իշխանությունները հրապարակել են Սահմանադրության նոր տարբերակը, որը բացառում է երկրի ինքնավար հանրապետության՝ Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը եւ Ուզբեկստանի կազմից դուրս գալու իրավունքը*:

Ի նշան բողոքի՝ տարածաշրջանի մայրաքաղաք Նուկուսում եւ այլ խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: Բողոքի ցույցերի որոշ մասնակիցներ ձերբակալվել են։ Իշխանությունները ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր են մտցրել տարածաշրջան։

Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ քաղաքացիները սխալ են մեկնաբանում սահմանադրական բարեփոխումները: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ տարածաշրջանում հասարակական կարգը վերականգնվել է:

Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40%-ը (166 600 քմ): 2022-ի հունվարի տվյալներով Կարակալպակստանում բնակվում է ավելի քան 1 միլիոն 990 հազար մարդ:

Կարակալպակստանի ձեւավորումն ու անկախություն ձեռք բերելու ճիգերը․  ուշագրավ փաստեր

1924-ին կազմավորվում է Կարա-Կալպակյան Ինքնավար Մարզը՝ Տուրտկուլ մարզկենտրոնով։

1925-ի փետրվարի 16-ին դեհկանների, բատրակների եւ կարմիրբանակայինների հիմնադիր համագումարում պաշտոնապես  կազմավորվում է Կարա-Կալպակյան Ինքնավար Մարզը Կիրգիզական Ինքնավար Հանրապետության (1920—1925) կազմում, որը հետագայում վերանվանվում է Ղազախական Ինքնավար Հանրապետություն։

1930-ի հուլիսի 20-ին  Կարա-Կալպակյան Ինքնավար Մարզը դուրս է բերվում Ղազախական Ինքնավար Հանրապետության կազմից եւ անցնում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) անմիջական ենթակայության տակ։

1932-ի մարտի 20-ին Կարա-Կալպակյան Ինքնավար Մարզը վերակազմավորվում է որպես Կարա-Կալպակյան Ինքնավար Հանրապետություն՝ ՌԽՖՍՀ-ի կազմում՝ Նուկուս մայրաքաղաքով։

1936-ի դեկտեմբերի 5-ին Կարա-Կալպակյան Ինքնավար Հանրապետությունը մտցվում է Ուզբեկական ԽՍՀ կազմ։  1964-ին վերանվանվում է Կարակալպակստանի  Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության։

1990-ի դեկտեմբերի  14-ին  (Ղազախստանից եւ Ուզբեկստանից ուշ, բայց Ղրղզստանից շուտ) Կարակալպակստանի Ինքնավար ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում ստորագրվում է պետական ինքնիշխանության մասին Հռչակագիրը, որը ենթադրում էր համընդհանուր հանրաքվեի միջոցով հասնել պետության լիարժեք անկախության։

1992-ի հունվարի 9-ին կազմավորվում է Կարակալպակստանի Հանրապետությունը։

1993-ին 20 տարի ժամկետով ստորագրվում է Կարակալպակստանի  Հանրապետությունը Ուզբեկստանի կազմ մտցնելու մասին միջպետական պայմանագիրը։

1993-ի ապրիլի 9-ին Կարակալպակստանի  Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է Կարակալպակստանի Սահմանադրությունը, նույն օրը ընդունվում է երկրի պետական զինանշանը, 1993-ի դեկտեմբերի 24-ին՝ նաեւ պետական օրհներգը։

***

1993-ի միջպետական պայմանագրում ամրագրված է Ուզբեկստանի կազմից Կարակալպակստանի Հանրապետության դուրսբերման իրավունքը հանրաքվեի միջոցով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը
հաջորդը
Կողմերի կորուստները պատերազմի 130-րդ օրվա դրությամբ

խմբագրական

Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

    17:42 | 06.08.2022
  • ԱՄՆ կոնգրեսականները կրկին դատապարտել են Ադրբեջանին

    16:50 | 06.08.2022
  • Բլինքենն Ալիեւին կոչ է արել լիցքաթափելու իրավիճակը

    16:26 | 06.08.2022
  • Միշելը հեռախոսով զրուցել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

    16:04 | 06.08.2022
  • Շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը

    15:23 | 06.08.2022

ընտրանի

  • 1

    Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները

  • 2

    Քարագլխում՝ քար համբերությամբ

  • 3

    Ամերիկայից՝ Վարդաբլուր. հայրենադարձ քանդակագործի պատմությունը

  • 4

    Սանդարմոխի հայերը

  • 5

    Մեղրիի միջանցքի մասին «դուխով» լռում է

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա