• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կողմերի կորուստները պատերազմի 130-րդ օրվա դրությամբ

aliq 16:01 | 03.07.2022
aliq 16:01 | 03.07.2022
Ukraine-Russia war
լուս․ facebook.com/sergey.gaidai.loga

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը, ներկայացնելով անցած օրվա մարտական գործողությունների արդյունքները, ասել է, որ ռուսական ավիացիան գերճշգրիտ հրթիռներով զինամթերքի երեք պահեստ ոչնչացրել է Զապորոժիեի շրջանում, երկուսը՝ Նիկոլաեւի շրջանում։

Կոնաշենկովի պնդմամբ՝ ավիացիան երեք տասնյակից ավելի շրջաններում հարվածել է ուկրաինական բանակի ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի կուտակումներին, ինչպես նաեւ կառավարման հինգ հենակետի։ Իսկ հակաօդային պաշտպանության համակարգը Նիկոլաեւի մոտ ուկրաինական Միգ-29 կործանիչ է խոցել։

Ռուս գեներալի տվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական հարյուրավոր օդանավեր, ուղղաթիռներ, մի քանի հազար տանկ ու զրահամեքենա։

Պատերազմական պայմաններում կողմերի հայտնած տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

ՌԴ Զինուժի կորուստներն ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները հուլիսի 3-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների եւ ավտոցիստեռների 2618 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 64 միավոր, 801 միավոր հրետանային համակարգ, 3744 միավոր զրահամեքենա, 105 միավոր ՀՕՊ համակարգ, օպերատիվ-մարտավարական մակարդակի  654 միավոր ԱԹՍ, 1584 տանկ, 15 ռազմանավ (եւ մոտորանավ), 187 ռազմական ուղղաթիռ, 217 ռազմական ինքնաթիռ, 144 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 35 հազար 970 ռուս զինվորական։

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ռուսական ուժերն առավել մեծ կորուստներ են կրել Կրամատորսկի եւ Բախմուտի ուղղություններում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թույլ չեն տա դուրս գալ Ուզբեկստանի կազմից 
հաջորդը
3-ական իժ, գյուրզա, շահմար, սահնօձ եւ 1 անհայտ տեսակի օձ

խմբագրական

Ադրբեջանն ու Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի՞

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Տասնյակ կիլոմետրեր աղտոտված են նավթամթերքով

    15:09 | 11.08.2022
  • Կիբերհարձակում․ «կոտրել» են Ուկրաինայի ԱԱԾ կայքը

    14:44 | 11.08.2022
  • Կիմ Չեն Ընը հայտնել է, որ հաղթել է...

    14:19 | 11.08.2022
  • Հանդիպումների առանցքում եղել է գերիների առողջական վիճակը

    13:58 | 11.08.2022
  • ԱԹՍ-ներ կարտադրի անգամ պատերազմի ժամանակ. ռուս գեներալ

    13:34 | 11.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    1997-ի փուլայինով պահում էինք Լաչինի ամբողջ շրջանը

  • 3

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 4

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

  • 5

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա