Աշխատանքները, որոնք ներկայացնում եմ, ֆիգուրատիվ են հիմնականում, թեեւ երբեմն սյուրռեալիստական մտքեր եմ դնում դրանց մեջ: Հայաստանյան ցուցահանդեսի նյութը «անհամաչափ հավասարակշռությունն» է, տեսնում ենք հավասարակշռված պատկերներ, բայց դրանք իրականում անհամաչափ են։ Ես կյանքն էլ այդպես եմ տեսնում, ոգեշնչված եմ կյանքի ու գոյատեւման մարտահրավերներով։