ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ ՀՀ Կառավարությունը 13,3 միլիարդ դրամ կտրամադրի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը` երեք խոշոր ծրագրերի իրականացման համար:
Սանոսյանը նշել է, որ այդ ծրագրերից մեկը վերաբերում է ջրամբարաշինությանը` Կապսի ջրամբարին: Նախարարը հավելել է, որ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, անհրաժեշտություն կառաջանա 3,5 միլիարդ դրամ լրացուցիչ գումար հատկացնելու շինարարին:
Ըստ նախարարի՝ ՀՀ-ում ներկա պահին կա վերանորոգման կարիք ունեցող 135 կմ երկարությամբ 10 ճանապարհահատված, դրանց նորոգման համար 5,7 միլիարդ դրամ է պահանջվում: