• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ԵՄ-ն ռուսական գազից կախվածությունը փոխարինում է ադրբեջանականով. Le Monde

aliq 18:47 | 29.07.2022
aliq 18:47 | 29.07.2022
Azerbaijan gas

Ֆրանսիական Le Monde պարբերականը հրապարակել է 50 ընտրված պաշտոնյաների հոդվածը, որն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությանը՝ ԵՄ-ի համար ադրբեջանականով փոխարինել ռուսական գազը:

Ըստ պարբերականի՝ մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով ադրբեջանական գազի ներկրումը կրկնապատկելու կոչված նոր համաձայնագրի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը սարսափեցնում է բոլոր նրանց, ովքեր գիտեն՝ ինչպես է բռնապետությունն Ադրբեջանում օգտագործում գազի վաճառքից ստացված եկամուտները:

«Դրանք ավելի քան 30 տարի աջակցում են ռեժիմը ղեկավարող միեւնույն կլանին, որը ոչ միայն խախտում է մարդու իրավունքները, այլեւ ֆինանսավորում է զենքի գնումը, որով ոչնչացնում են հայերին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի Հանրապետությունում»,- գրում է պարբերականը։

Հոդվածի հեղինակները հիշեցրել են, որ Ադրբեջանը եւ Թուրքիան Արցախի դեմ 44-օրյա պատերազմում ներգրավել են ջիհադիստ ահաբեկիչների, որոնց մասին բարձրաձայնել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաեւ կիրառել արգելված զինատեսակներ, ինչպիսին, օրինակ, ֆոսֆորային ռումբերն են:

Ըստ պարբերականի՝ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են իրենց նկրտումները քողարկել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացներում: Պաշտոնյաները նաեւ հիշեցրել են, որ Իլհամ Ալիեւը նկրտումներ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ՝ Սյունիք, Սեւանա լիճ, անգամ՝ Երեւան: Նրանք նաեւ ընթերցողներին տեղեկացրել են, որ Անկարան եւ Բաքուն ցանկանում են Սյունիքի տարածքով միջանցք ստանալ եւ կապել Թուրքիան եւ Ադրբեջանը:

«Ուստի Եվրահանձնաժողովին կոչ ենք անում հրաժարվելու Ադրբեջանի հետ այս նախագծից, իսկ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանին՝ ոչ մի դեպքում չվավերացնել այնպիսի համաձայնագիր, որը ռուսական գազից կախվածությունը կփոխարինի ադրբեջանական գազից կախվածությամբ»,-ընդգծել են  հոդվածի հեղինակները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան կվերսկսի հացահատիկի առաքումները
հաջորդը
ՆԱՏՕ-ի գործընկերների միջեւ սպառնալիքներն անթույլատրելի են. Բերբոք

խմբագրական

Անկյուն քշվածը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

    19:52 | 17.08.2022
  • Էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազել է 3,7%-ով

    19:21 | 17.08.2022
  • Զենք էր տարվելու խորհրդարան, եւ Կարո Փայլանը սպանվելու...

    18:58 | 17.08.2022
  • Թուրքիան եւ Իսրայելը վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները

    18:24 | 17.08.2022
  • «Սուրմալու»-ից գնված հրավառության նյութերը չօգտագործելու հորդոր

    17:58 | 17.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 3

    Նրանք ուժեղ են թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ մեր...

  • 4

    Պայթուցիկ սարքերի մասին ահազանգերի շարք Գյումրիում

  • 5

    Անկյուն քշվածը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա