• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ՆԱՏՕ-ի գործընկերների միջեւ սպառնալիքներն անթույլատրելի են. Բերբոք

aliq 19:14 | 29.07.2022
aliq 19:14 | 29.07.2022
NATO

CNN International հեռաուստալիքին տված հարցազրույցում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը անդրադարձել է նաեւ Թուրքիայի հետ  ստեղծված իրավիճակին:

«Ես հավատում եմ, որ նեոօսմանյան  երեւակայությունները  վերակենդանացնելու փոխարեն նախագահ Էրդողանն ավելի լավ կծառայի իր ժողովրդին՝ կենտրոնանալով տապալված թուրքական տնտեսության աշխուժացման վրա»,-ասել է նա:

Էգեյան ծովի կղզիների առնչությամբ Հունաստան-Թուրքիա լարվածությության համատեքստում ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ այսուհետեւ իր համար չկա այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է: Էրդողանը խոստացել էր Միցոտակիսի հետ այլեւս չհանդիպել: Հունաստանի վարչապետն ԱՄՆ այցի ժամանակ կոչ էր արել Թուրքիային F-16 չտրամադրել:

Թուրքիան գործընկեր է, որից հնարավոր չէ հրաժարվել

Երկու երկրների միջեւ լարվածությանն է անդրադարձել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Նա մասնավորապես հայտարարել է, որ Աթենքի եւ Անկարայի միջեւ խնդիրները պետք է լուծվեն բանակցային ճանապարհով։ Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների միջեւ ռազմական սպառնալիքներն անթույլատրելի են։

Բերբոքը նշել է, որ Գերմանիան պետք է զարգացնի համագործակցության ոլորտները Թուրքիայի հետ:

«Թուրքիան գործընկեր է, որից հնարավոր չէ հրաժարվել, եւ մեզ մոտ երկիր է։ Երկու երկրների ժողովուրդներն էլ մեկ համատեղ սիրտ ունեն։ Այդ իսկ պատճառով էլ ինձ համար կարեւոր է, որ քաղաքականապես նույնպես էլ ավելի շատ չհեռանանք միմյանցից»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը:

Նախօրեին  Գերմանիայի արտգործնախարարը Հունաստանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Միցոտակիսի եւ արտգործնախարար Դենդիասի հետ, իսկ հուլիսի 29-ին՝ Մայրաքաղաք Անկարա գնալուց առաջ Գերմանիայի արտգործնախարարը Ստամբուլում հանդիպելու է իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն ռուսական գազից կախվածությունը փոխարինում է ադրբեջանականով. Le Monde
հաջորդը
Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 2,8%-ով

խմբագրական

Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Երեւանը ձգձգում է իր պարտավորությունների կատարումը. Բայրամով

    19:21 | 09.08.2022
  • Հարցերը պետք է լուծել բանակցային ճանապարհով․ ԵԱՀԿ

    18:57 | 09.08.2022
  • Իրանական «Խայամ» արբանյակից ստացվել են առաջին տվյալները

    18:32 | 09.08.2022
  • Սեւանա լիճ թափվող գետերն աղտոտված են

    18:07 | 09.08.2022
  • Արգելել ռուսների մուտքն Արեւմուտք․ Զելենսկի

    17:43 | 09.08.2022

ընտրանի

  • 1

    44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

  • 2

    Ինչպես էր կառուցվում միացումը

  • 3

    Երբ երեխադ հաշմանդամություն ունի

  • 4

    Ռուսները Մեղրիում վերցնում են «իշխանությունը»

  • 5

    Խուլ վարորդները եւ հայաստանյան երթեւեկությունը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Հնս   Օգս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա