• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Պատրաստ է քննարկելու սպառազինությունների վերահսկման նոր համակարգը

aliq 19:44 | 01.08.2022
aliq 19:44 | 01.08.2022
US vs. Russia

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է Մոսկվայի հետ անհապաղ քննարկելու սպառազինությունների վերահսկման նոր համակարգը, որը կփոխարինի ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին (СНВ-3)։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2026-ին։

Սպառազինությունների կրճատման պայմանագիրը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարացրել է հինգ տարով:

Բայդենը նշել է, որ նույնիսկ Սառը պատերազմի գագաթնակետին ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը կարողացել են միասին աշխատել՝ ռազմավարական կայունություն ապահովելու համար։ ԱՄՆ նախագահն ակնկալում է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի վերսկսելու աշխատանքը:

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովը տեղի կունենա Նյու Յորքում 2022-ի օգոստոսի 1-26-ը։ Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons-ի (NPT) վերանայման համաժողովը միջուկային զենքի չտարածման եւ զինաթափման ոլորտում հիմնական իրադարձությունն է եւ տեղի է ունենում հինգ տարին մեկ։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն ՌԴ զինուժի՝ Ուկրաինա ներխուժումից հետո երկխոսությունն ընդհատվել է։

ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտարարել են, որ Վաշինգտոնը պատրաստ է դիտարկելու Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
880 միլիոն եվրո՝ աշխարհում սովի դեմ պայքարի համար
հաջորդը
Իրանի շրջակա միջավայրը՝ Թուրքիայի ամբարտակաշինության զոհ

խմբագրական

2018-ից հետո այնպես չեն մեռնում, ինչպես առաջ

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • 27 կեղծ ահազանգ․ մեծ մասը՝ էլեկտրոնային նամակներով

    20:45 | 18.08.2022
  • Մոտ 1,5 միլիոն մարդու արգելվել է զբաղվել մոլախաղերով

    20:20 | 18.08.2022
  • Որոնվող քաղաքացուն դեռ չի հաջողվել գտնել. ԱԻՆ խոսնակ

    19:51 | 18.08.2022
  • Նոր համաձայնագիր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շուրջ

    19:27 | 18.08.2022
  • ՀՀ ԱԳՆ–ն կպատասխանի նոտային սահմանված կարգով. Հունանյան

    19:05 | 18.08.2022

ընտրանի

  • 1

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

  • 2

    ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

  • 3

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 4

    Հայաստանում ներդրողը ոչ թե պետության գործընկերն է, այլ...

  • 5

    Հունիսին Հայաստանից ռեկորդային մեծ գումար է դուրս եկել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս    

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա