• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր զինվորին չեն թոշակավորում

Աննման Մինասյան 15:30 | 08.08.2022
Աննման Մինասյան 15:30 | 08.08.2022

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի բնակիչ Վանուշ Մանուկյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Մեկ տարի, երեք ամսվա ժամկետային զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը:

Վանուշը Մեղրիում է ծառայել, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Ջրական է տեղափոխվել: Հոկտեմբերի 8-ին թշնամու անօդաչու սարքից ծանր վիրավորվել է: Վնասվել են տղայի կրծքավանդակը, թոքերը, ոտքը, ձեռքը: Չորս անգամ վիրահատվել է, բժիշկների նախնական եզրակացությամբ՝ այդքան էլ դեռ կվիրահատեն: Տղայի թոքի եւ ոտքի տարբեր հյուսվածքներում դեռեւս հրազենային բեկորներ կան: Աջ ձեռքը մշտապես թմրած է, թեւն ամբողջությամբ չի բացվում: Թոքում շարժվող բեկորի պատճառով էլ շնչարգելություն է ունենում, երբեմն էլ՝ արյունահոսություն բերանից: Բացի այդ՝ անզեն աչքով երեւում է կրծքավանդակի թեքվածությունը:

 

Vanush ManukyanՎանուշի մայրը՝ Քրիստինե Անտոնյանը, ասում է՝ առողջ զավակին վիրավոր ու անաշխատունակ տեսնելուց զատ ստիպված է նվաստացուցիչ վերաբերմունք հանդուրժել: Ամուսինն արտագնա աշխատանքի է, երկրորդ որդին էլ 7 ամիս է, ինչ զորակոչվել է ժամկետային զինծառայության: Ասում է՝ թող մի օր գան, տեսնեն՝ ինչ վիճակում է Վանուշը: Աշխատասեր, աշխույժ տղան էլ առաջվանը չէ, չի կարողանում մորն օգնել անգամ թեթեւ գործերում:

Vanush Manukyan«Սկզբնական բուժզննումն անցել է Շիրակի մարզում. հաշմանդամության կարգ չտվեցին: Մեր միջոցներով մի քանի անգամ էլ Երեւան գնացինք-եկանք: Հազար թուղթ ուզեցին: Այս վիճակով դռնեդուռ ընկանք, հավաքեցինք: Երեւանում պատռեցին, ասացին՝ քեզ կարգ չի հասնում, գնա՛, աշխատի՛ր»:

Անհավանական անտարբերությունը վիրավոր զինվորի հանդեպ այսքանով չի սահմանափակվել: «Քանի որ տղաս հաշմանդամության կարգ չունի, չի կարող օգտվել անվճար բուժծառայությունից: Խիստ վիրավորված եմ այսպիսի անուշադրությունից: Ինձ դժվար է տարբեր դռներ թակելը, խնդրելը… Առողջ տղա եմ տվել, կես մարդ հետ են ուղարկել: Թող տղաս առողջ լիներ, ինձ ոչինչ պետք չէր»,- պատմում է Քրիստինեն:

Vanush ManukyanԻնչու է պետությունը ձեռքերը լվացել պատերազմում ֆիզիկական եւ հոգեբանական վնասվածք ստացած զինվորի խնդիրներից: Մի՞թե իրականում մտածում են, որ Վանուշը լիարժեք առողջ է… Ավելի իրատես լինելու դեպքում կհասկանան, որ «գնա՛, աշխատի՛ր» խոսքի հասցեատերը հակառակ կողմում է:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրինագիծն ընդունվեց
հաջորդը
Չինաստանը երկարաձգում է զորավարժանքները Թայվանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն