ԱՄՆ Սենատը օգոստոսի 7-ին ընդունել է լայնածավալ՝ 430 միլիարդ դոլարի օրինագիծ, որն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին, ինչպես նաեւ դեղերի գների իջեցմանը եւ որոշ կորպորատիվ հարկերի բարձրացմանը:
Դա նախագահ Ջո Բայդենի մեծ հաղթանակն է, որն, ըստ դեմոկրատների, այս տարի սպասվող ընտրություններում կօգնի մեծամասնություն պահպանելու Կոնգրեսում:
27 ժամ տեւած բանավեճից եւ օրինագծի ընդունումը խափանելու հանրապետականների փորձերից հետո Սենատն ընդունել է այն:
Վճռական ձայնը տվել է փոխնախագահ Քամալա Հարիսը:
Օրինագծի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում սպասվում է օգոստոսի 12-ին, որից հետո այն կուղարկվի նախագահ Բայդենին՝ ստորագրության համար։
Օրենսդրության նպատակն է նվազեցնել ածխաթթու գազի արտանետումներն ու սպառողների անցումը կանաչ էներգիայի, ինչպես նաեւ տարեցների համար նվազեցնել դեղատոմսով դեղերի արժեքը եւ խստացնել հարկային հսկողությունը կորպորացիաների եւ հարուստների նկատմամբ:
Օրինագծով նախատեսվում է ամերիկացիներին տրամադրել մինչեւ 7500 դոլար հարկային արտոնություն էլեկտրական մեքենա գնելիս, ինչպես նաեւ 30 տոկոս զեղչ արեւային մարտկոցների տեղադրման համար։