Չինաստանի զինված ուժերը հայտարարել են, որ օգոստոսի 8-ին կշարունակեն Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում օգոստոսի 4-ին մեկնարկած ընդգրկուն զինավարժանքները, որոնք պետք է ավարտվեին օգոստոսի 7-ի կեսօրին:
Հրթիռային հրաձգություններով զորավարժությունների ընթացքում կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպում եւ ծովում հարձակողական գործողություններ:
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի մարտական հրամանատարության Արեւելյան գոտին Թայվանի շուրջը զինավարժանքների ժամկետը երկարաձգում է արդեն երկրորդ օրն անընդմեջ: Զինավարժանքները սկսվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայփեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը։