• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Վահրամ Մարտիրոսյան. Սահմանամերձ երկիր-2

aliq 16:15 | 15.08.2022
aliq 16:15 | 15.08.2022

Արցախի թեմայով զրույցները Երեւանում հաճախ էին ավարտվում եզրակացությամբ, թե ոչ մի բան հստակորեն կանխատեսելի չէ։ Ռուս-ուկրաինական պատերազմը տասնապատկեց անորոշությունը։ Փնտրեցի նյութեր, թղթակցություններ։ Ճնշող մեծամասնության բովանդակությունը՝

ա. սահմանին կրակում են՝ ՊՆ-ն հերքել է կամ, հապաղումով, հաստատել է…
բ. իշխանությունը հանձնում է, ինչ հնարավոր է, ընդդիմություն/նախկին իշխանությունը մեղադրում է, բայց ինքը ժամանակին, թալանից բացի, ոչինչ չի արել։

Ուզում էի գրել ֆբ-ում, թե՝ իսկ մարդի՞կ, ո՞վ է պատմելու նրանց մասին, ովքեր ապրում են սահմանին՝ անորոշ ապագայով ու խախուտ անվտանգությամբ։ Բայց մտածեցի՝ փոխանակ հերթական մուննաթը, ՊԵՏՔ Է-ն ավելացնեմ եղած բյուրերին, վեր կենամ ինքս գնամ։

Արցախի Մարտունու շրջանի Սոս սահմանամերձ գյուղ եկա օգոստոսի 3-ին, երբ 1-ին սկսված մարտերը հասել էին ամենաթեժ փուլին. օրվա վերջին հայտարարվեց, որ հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։

Հայաստանում շատ-շատերը կան, ում համար ամեն մի զոհն ու վիրավորը անձնական ողբերգություն է, բայց էսքան կորուստը Արցախում բոլորին է դիպչում։ Մեկի ազգականն է, մյուսի՝ համագյուղացին, երրորդի՝ զինակից ընկերոջ որդին։ Իսկ կռվել են Արցախի սահմանամերձ գյուղերում՝ ինչքան տղամարդ կա, առնվազն՝ մեկ պատերազմում, շատերը՝ բոլոր երեք։ Միայն Սոս գյուղից Արցախյան 1-ին պատերազմում 6 խաղաղ բնակիչ է զոհվել… 39 մարտիկ, 44-օրյա պատերազմին՝ եւս 5-ը։

Sos villageԱմենուրեք՝ տներում, գյուղամիջում, քննարկում էին, թե ռուսներն ինչի չեն խառնվել։ Թեեւ հենց մեր զինվորականներից ոմանք ասում էին՝ կռվել են, «մեր կողմից», զոհեր ու վիրավորներ ունեն, դա չհաստատվեց։ Լուսանկարներով, տեսագրություններով չեն հաստատվել նաեւ ադրբեջանցիների տասնյակ զոհերի մասին տեղեկությունները, որոնց աղբյուրներից մեկը նույնիսկ մարտերի մասնակից էր։ Ամենաքիչը քննարկվում էր, թե ինչու է բախումը պատահել՝ «թորքը մնում ա թորք», դե արի դրանց հետ ապրի. ո՞նց կապրես։ Չգիտեմ՝ Ադրբեջանը համաձայնեցրե՞լ էր Բերձորի այլընտրանքային ճանապարհը, թե՞ հայկական կողմն էր գերադասել ձգձգել, բայց 30-կիլոմետրանոց ճանապարհը սարքվում էր բոլորի աչքի առաջ։ Ինչպես դեպի Շուշի տարվող շինարարությունը, որը նկարել եմ երթուղային միկրոավտոբուսից։

SosՈւրեմն, եթե աչքներիս առաջ էր, բայց համաձայնեցված չէր, ավելի վաղ պետք էր միջոցներ ձեռք առնել, եթե ձգձգել ենք, հետո համակերպվել փաստի հետ, ո՞վ պետք է պատախան տա նոր ռազմական կորուստների համար, որոնք խորացնում են հիասթափությունը, հուսահատությունը։

Հեշտությամբ չհաղթահարվող զգացումներ։ Սոսում իմ հյուրընկալներն էին Էդիկ Քոչարյանը, նրա սրտաբաց կինը՝ Արեգան (Արեգայի եղբոր անունն էլ Կայծեր է), նրանց դուստրը՝ Մարգարիտան, փեսան՝ Մանվել Ղահրամանյանը: Քոչարյանների որդին՝ Սեւակը, վիրավորվել է 44-օրյային, Հայաստանում է, ապաքինման երկար ճանապարհ ունի անցնելու «Զինվորի տանը»։ Նրանք առաջին երեկոյան հարցրին, թե հատկապես ինչն է ինձ հետաքրքրում, ինչով օգնեն։ Ասի, որ ռազմական թղթակից չեմ, պաշտպանության վերաբերյալ հարցեր չունեմ, պարզապես ուզում եմ խոսել մարդկանց հետ՝ տարեցների, պատերազմից տուժածների, նրանց, ովքեր գործ են դրել էստեղ, գյուղի պատմությունից լավատեղյակների։ Առաջին շոկս էր, որ պատասխանեցին՝ տարիքն առած մարդ չի մնացել, որը գյուղում, որը 44-օրյայի տեղահանության փուլում Հայաստանում է մահացել։

Քչերից մեկը, որ մնացել է, Հենրիկ Ավանեսյանն է։ Սոսում նրան կոչում են Հենո։ Հանդիպեցինք պատահաբար, երբ ինձ առաջարկեցին արագ գնալ գործի, «բիզնեսի» ակտիվ փուլ նկարելու՝ մեղրաքամի։ Վիգեն Մանասյանը ընկերոջ ու որդու՝ Մանասի հետ շրջանակներն էր հանում փեթակներից ու դասավորում արկղերի մեջ։ Բառ փոխանակելու հնար չեղավ։ Միայն Մանասը, որ արդեն ծառայել է բանակում, զորացրվել, խնդրեց իրեն նկարել՝ երկու մեղրառատ շրջանակների ու իմ հանդեպ մեղուների հետաքրքրասիրության միջեւ կարճ դադարին։

Sos villageՀենոն աշխատում էր մոտակա այգում։ Նա 75 տարեկան ութ ամսական է՝ իր խոսքով։ 1990-ականների պատերազմին արկը խփել է, զոհվել է գոմում կով կթող կինը։ Հենոն նորից է ամուսնացել, դեռ շարունակում է աշխատել։ Նա ինձ ցույց տվեց հազարամյա, իր խոսքով, թթենին, մերձակայքի ամենամեծ ուռենին։

Sos villageՀիասթափությունից նա էլ, ինչպես ինձ հանդիպած արցախցիների մեծ մասը, ելքը համարում է Ռուսաստանին միանալը.
— Ա՜ Պուտինի հետ պետք ա լեզու գտնել։ Նա պեն ա (բան ա)… չեչեն… չէ, չեչեն չի, էն խելացի ազգիցն ա, տյու ասա… եվրեյ…

Հարցնում եմ՝ իր կարծիքով Պուտինը չգիտե՞, որ շատ արցախցիներ ուզում են միանալ Ռուսաստանին, չե՞ն հայտնել իրեն Զորի Բալայանի նամակների մասին։
— Հալբաթ կիմանա։

Sos villageՈւրեմն ինչո՞ւ չի միացրել նախքան 44-օրյա պատերազմը, երբ Արցախի տարածքը մի քանի անգամ ավելի մեծ էր… կամ հիմա չի միացնում։
— Հի՞նչ իմանամ… քիփ ա Էրդողանի հետ։

Ինչ վերաբերում է գյուղի պատմությանը, Մանուշ Վանյանն է գիտակը, Սոսի միջնակարգ դպրոցի տնօրենը։ Ամուսինը արցախյան պատերազմների մասնակից է, որդին վիրավորվել է 44-օրյային, դեռ լրիվ չի կազդուրվել։ Տիկին Վանյանը գյուղի հիմնադիր չորս գերդաստաններից մեկից է սերում՝ Կյափունցներից, Գաբրիելենցից, տոհմիկ մանկավարժների, կենսաբան-գիտնականների ժառանգ է։

Sos villageՆախ տնտեսագիտական կրթություն է ստացել Ստեփանակերտի համալսարանում, ապա՝ կենսաբանի։ Բժիշկ չի դարձել, որովհետեւ… սրսկման հետ խնդիր ունի։ Հիմա մի կրթության շնորհիվ կառավարում է դպրոցը, մյուս առարկան՝ դասավանդում։

Նա պատմեց գյուղի սրբատեղիների մասին։ Սուրբ Գեւորգի եկեղեցին գյուղի մեջ է, սովետական տարիներին պահեստ են դարձրել։ Վանյանի նախաձեռնությամբ, աշակերտների մասնակցությամբ տասնյակ բեռնատար աղբ են հանել, մաքրել: Հիմա գյուղացիներն այցելում են, մոմ վառում, բայց արարողություններ չեն անցկացվում։ Ճիշտ է, եկեղեցու մուտքը հիմա էլ անհնար էր գտնել, եթե ինձ չուղեկցեին, իսկ շրջակայքը լուրջ բարեկարգման կարիք ունի։

Sos villageՄյուս սրբավայրերը մոտակա սարերի գագաթներին էին։

Sos villageԴպրոցը փողոցի կողմից էի նկարել։ Ցույց տվեցի տիկին Վանյանին։ Հարցրեց՝ նկարե՞լ եմ արդյոք ծաղկանոցը։ Առանձին չէի նկարել։ Զուգադիպեց՝ հենց հաջորդ օրը ուսուցիչները վերադառնալու էին արձակուրդից։ Ուրեմն իմ ծրագրում մյուս առավոտ դպրոցը, հեռու սրբավայրերն էին լինելու եւ հանդիպումը պայմանագրային զինծառայողների հետ, որոնց տեղադրության վայրը չի կարելի ասել. նրանք առաջինն են օգնության հասնելու դիրքերին, եթե հարձակում լինի։

Սոս-Ստեփանակերտ-Երեւան

Սահմանամերձ երկիր
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զորակցություն են հայտնել
հաջորդը
2-16 միլիարդ դոլար ստանալու ակնկալիք

Նման հոդվածներ

Վահրամ Մարտիրոսյան. Սահմանամերձ երկիր-4

16:00 | 20.08.2022

Վահրամ Մարտիրոսյան. Սահմանամերձ երկիր-3

16:15 | 17.08.2022

Վահրամ Մարտիրոսյան. Սահմանամերձ երկիր-1

14:00 | 12.08.2022

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 4

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա