• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են

aliq 20:10 | 15.08.2022
aliq 20:10 | 15.08.2022
Surmalu

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը հայտնել է, որ Երեւանի Սուրմալու առեւտրի կենտրոնի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են:

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, բացառապես կենտրոնացած ենք որոնողափրկարարական  աշխատանքների վրա՝ 24-ժամյա ռեժիմով։ Մենք աշխատում ենք «ոչ մի դադար սկզբունքով»։ Գիշերը եւս համապատասխան աշխատանքները շարունակվելու են։ Հրդեհի նոր օջախներ երբեմն կարող են բռնկվել, սակայն անմիջապես կրակի տարածումը կանխվում է»,- նշել է Գրիգորյանը:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տեղում աշխատում են շուրջ 300 աշխատակիցներ ԱԻՆ-ից, մարզային ստորաբաժանումներից, հատուկ նշանակության փրկարարական ստորաբաժանումներից, քաղաքային որոնողական փրկարարական թիմից:

Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրել է, որ քննարկվում է նաեւ պայթյունի հետեւանքով կիսաքանդ մնացած շենքի սյուների վնասազերծման աշխատանքներն իրականացնելու հարցը: Առաջիկա ժամերին վերջնական որոշում կընդունվի այդ հարցի վերաբերյալ: ԱԻ նախարարի տեղակալը շեշտել է, որ կա փլուզման վտանգ:

Զոհերի թիվը  19։00-ի դրությամբ յոթն են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել եւս մեկ դի։

Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը օգոստոսի 15-ի՝ 19։00-ի դրությամբ յոթն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան` ծնված 1964-ին, Անահիտ Վազգենի Մխիթարյան` ծնված 1967-ին, Ջեմմա Սարգսի Նազարյան` ծնված 1960-ին, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան` ծնված 1960-ին, եւ  անձը չպարզված 1 քաղաքացու դի։

Անհայտ կորած համարվողների ցանկը

Դարձյալ հրապարակում ենք  «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած համարվող քաղաքացիների՝ արտակարգ իրավիճակների նախարարության թարմացվող ցանկը։

Ըստ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի՝ ներկա պահին անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։

Ցուցակը կազմվել է ԱԻՆ «911» թեժ գծին ստացված ահազանգերի հիման վրա։ Անհայտ կորած համարվողների մեջ կան նաեւ Իրանի 5 եւ ՌԴ 1 քաղաքացիներ։

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)

22․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

Նախարարությունը հորդորում է անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել «911» հեռախոսահամարով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վերջին ֆրանսիացի զինվորականը լքել է Մալին
հաջորդը
Մանկամտության դառը պտուղները

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023
  • Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, չենք կարողանա միջամտել․...

    14:16 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա