• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չինաստանը 35 միլիարդ դոլարի էներգապաշար է ներմուծել ՌԴ-ից

aliq 14:15 | 23.08.2022
aliq 14:15 | 23.08.2022
oil

Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Չինաստանը 2022-ի մարտից մինչեւ հուլիս Ռուսաստանից նախորդ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ներմուծել է 35 միլիարդ դոլարի էներգապաշարներ:

Bloomberg-ի հաշվարկները հիմնված են ՉԺՀ-ի մաքսային գերատեսչության վիճակագրական տվյալների վրա:

Դրա հետ մեկտեղ հուլիսին ռուսական ածխի ներմուծումը Չինաստանում հասել է ռեկորդային ծավալի՝ 7,7 միլիոն տոննայի, ինչը 2021-ի այդ նույն ամսվա ցուցանիշից 14%-ով ավելի է: Կոքսացված ածուխի մատակարարումները եղել են 2 միլիոն տոննա՝ անցյալ տարվա համեմատությամբ կտրուկ ավելանալով 63%-ով: Այդպիսով Ռուսաստանը, առաջ անցնելով Ինդոնեզիայից, հուլիսին դարձել է ածխի ամենախոշոր մատակարարը Չինաստանի համար:

Մինչդեռ ռուսաստանյան նավթի ներմուծումն անցյալ ամսին ավելացել է 8%-ով եւ հասել 7,15 միլիոն տոննայի, հեղուկացված բնական գազը՝ 20%-ով՝ հասնելով 410 հազար տոննայի: Ընդհանուր առմամբ Չինաստանը ռուսաստանյան էներգապաշարներ գնելու վրա հուլիսին 7,2 միլիարդ դոլար է ծախսել մեկ տարի առաջվա 4,7 միլիարդ դոլարի դիմաց:

Այդ մատակարարումներին բաժին է ընկնում ՌԴ-ից ընդհանուր ներմուծման շուրջ 70%-ը: Մյուս հումքային ապրանքների թվում Չինաստանին ալյումինի մատակարարումներն աճել են 16%-ով՝ մինչեւ 39,053 հազար տոննա, պալադիումինը՝ 29%-ով՝ մինչեւ 2,35 տոննա, իսկ ցորենի մատակարարումները կտրուկ ավելացել են 1,5 անգամ՝ հասնելով 3,314 հազար տոննայի: Միեւնույն ժամանակ զտված պղնձի ներմուծումը կրճատվել է 20%-ով՝ մինչեւ 20,396 հազար տոննա, նիկելինը՝ 10%-ով՝ մինչեւ 3,286 հազար տոննա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միացյալ Նահանգները ողջունել է Իրանի որոշումը
հաջորդը
Թաթարստան երազող ցանցահենները
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 24 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Լույս Ստեփանակերտում

    21:12 | 24.09.2023
  • Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում

    20:32 | 24.09.2023
  • 377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

    19:06 | 24.09.2023
  • 30 ավտոբուս՝ ՀՀ տեղափոխելու նպատակով

    18:50 | 24.09.2023
  • Արարատ Միրզոյանը նոր է իմացել, որ «ուժն է...

    18:37 | 24.09.2023

ընտրանի

  • 1

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

  • 2

    Ստեփանակերտը պետք է մաքրվի քվազիքաղաքական աղբից

  • 3

    Երկու Փաշինյան, երկու Հայաստան

  • 4

    Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում

  • 5

    377 տեղահանված քաղաքացի հասան Հայաստան․ ՀՀ կառավարություն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա