• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տարհանված ընտանիքները հիմնականում հաստատվել են Հայաստանում․

aliq 16:49 | 27.08.2022
aliq 16:49 | 27.08.2022
Artsakh Kahstagh Berdzor

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը հայտնել է, որ  Բերձորի, Աղավնոյի եւ Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծ մասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Ըստ նրա՝ մի մասն էլ, որոնք ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, ժամանակավոր տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում:

Խոսնակը շեշտել է, որ Բերձորից, Աղավնոյից տեղահանված բնակիչները, որոնք տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր հասցեներում, արդեն իսկ ստացել են այն աջակցությունը, որից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեր մյուս հայրենակիցները:

Պետրոսյանը հավելել է, որ ըտանիքների չափահաս անձինք 4 ամիս շարունակ ստացել են 25 հազարական դրամ, անչափահասները՝ 50 հազարական: Բացի այդ` նրանք օգտվել են 250 հազար դրամ միանվագ եւ տեղահանված անձանց հասանելիք այլ դրամական աջակցություններից։

Ըստ ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակի՝ գերատեսչությունը տարբեր գործընկերների միջոցով օժանդակել է Բերձորի, Աղավնոյի եւ Ներքին Սուսի բնակիչներին տարհանման գործընթացի կազմակերպման եւ գույքի տեղափոխման հարցում:

«Այս բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցները եւս կօգտվեն բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերից»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Վ.Պետրոսյանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանդիպումից հետո հաղորդագրություն կտարածվի. վարչապետի աշխատակազմ
հաջորդը
Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու հրավերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն