• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Գերմանիայի ԱԳՆ-ն խելամիտ չի համարում

aliq 20:00 | 29.08.2022
aliq 20:00 | 29.08.2022
Germany flag

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը հայտարարել է, որ գերատեսչությունում խելամիտ չեն համարում ռուսաստանցիներին շենգենյան վիզաներ տրամադրելու արգելքը:

«Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ում այդ ամենին առնչվող տարբեր հեռանկարներ կան, քանի որ ԵՄ անդամ պետություններում տարբեր իրավիճակներ են։ Սակայն կարեւոր է նաեւ լսել միմյանց եւ լուծումներ փնտրել, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,- ասել է Բուրգերը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը օգոստոսի 30-ին եւ 31-ին կմասնակցի ԵՄ ԱԳ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի հետ վիզային հարաբերությունների հարցը։ Հանդիպումը տեղի է ունենալու Պրահայում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Եվրամիության երկրներից պահանջել է արգելել բոլոր ռուսների մուտքն իրենց տարածք։ The Washington Post-ին տված հարցազրույցում Ուկրաինայի առաջնորդը համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ ամենակարեւոր պատժամիջոցը կլիներ սահմանների փակումը, քանի որ ռուսները զավթում են ուրիշների հողերը։

Եվրամիության մի շարք երկրներում արդեն քննարկում են ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի հնարավորությունը։ Նման նախաձեռնությամբ են հանդես եկել Էստոնիան, Լատվիան, Ֆինլանդիան։

Ռուսաստանցիներին ԵՄ այցելելու արտոնությունից զրկելու կոչով հանդես եկած Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպա այցելությունն արտոնություն է, ոչ թե իրավունք:

Ըստ սահմանապահ եւ առափնյա պաշտպանության եվրոպական Frontex գործակալության հաղորդագրության՝ փետրվարի 24-ից մինչեւ օգոստոսի 22-ը Ռուսաստանից Եվրամիություն է տեղափոխվել 998 հազար 85 քաղաքացի:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մեծ թվով ռուսաստանցիներ արտագաղթել են ոչ միայն Եվրամիության, այլեւ ուրիշ ուղղություններով: Տասնյակհազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ղազախստան, Վրաստան եւ Հայաստան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր ТВЭЛ -ի եւ ՀԱԷԿ-ի միջեւ
հաջորդը
Հանգուցալուծման սկի՞զբ, թե՞ պատրանքներ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023
  • Խաղաղության պայմանագրի նախապատրաստումն ավարտելու հնարավորություն կա. Բլինքեն

    15:22 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա