• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Լարս տանող 9 կիլոմետրանոց թունելը օրական փորվում է 12-15 մետր

aliq 20:08 | 30.08.2022
aliq 20:08 | 30.08.2022
Kvesheti-Kobi road

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավարական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի ժայռապատ ճանապարհի 9 կմ երկարությամբ եւ 15 մ տրամագծով թունելում  2021 թվականի մայիսին սկսված աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով՝ արդեն 3042 մ խորության վրա:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Քվեշեթի-Կոբի թունելի շինարարական աշխատանքները ստուգելուց հետո ասել է, որ օրական փորվում է մոտավորապես 12-15 մ: Ի դեպ, կառուցումից զատ թունելը նաեւ պարսպապատվում է։

Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակում կկառուցվեն, ընդհանուր առմամբ, 23 կմ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ եւ 5 թունել։ Դրանցից 9 կմ երկարությամբ եւ 15 մ տրամագծով թունելը, որը հորատվում է քարքարոտ ժայռերի մեջ, կլինի ամենամեծը Վրաստանում եւ եզակիներից մեկը աշխարհում։

Ճանապարհը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար

Նոր 23 կմ ճանապարհը 11 կմ-ով կկրճատի նախկին ճանապարհը, իսկ ճանապարհն անցնելու համար 1 ժամի փոխարեն կպահանջվի 15 րոպե։ Ճանապարհի գրեթե 70%-ը կունենա լրացուցիչ գոտի։

Քվեշեթի-Կոբի նոր, շրջանցիկ ճանապարհի նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։ Շինարարության ընթացքը վերահսկում է UBM միջազգային վերահսկողական ընկերությունը։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024-ին։

Հարկ է նշել, որ այս ճանապարհը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի՝ Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող տնտեսական ուղու համար: Ամեն տարի Հայաստանից Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ փոխադրողներն առնվազն 10 հազար ուղերթ են կատարում, իսկ տարվա գրեթե 4 ամիսների ընթացքում ձյան եւ տեղումների պատճառով այս ճանապարհն անանցանելի է լինում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
 Անհետ կորած անձի ճակատագիրը պարզելը մարդասիրական գործողություն է. ԿԽՄԿ
հաջորդը
Մտքեր են փոխանակել համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա