• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով

aliq 16:53 | 31.08.2022
aliq 16:53 | 31.08.2022
Aghavno

Արցախի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ հաշվի առնելով, որ վերջերս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում եւ Աղավնո համայնքում բնակիչների՝ իրեց տների հրկիզման դեպքերը, օգոստոսի 14-24-ն արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով:

Դատավճիռն ընդունվել է հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։ Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն ավելի վաղ նշել է, որ ՏԿԵ նախարարությունն ու այլ պետական մարմիններ կոչ են արել չհրդեհելու տները, չքանդելու, չթալանելու ենթակառուցվածքները:

Խանումյանը շեշտել է, որ տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է:

«Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք «ակտիվիստ» կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրել կամ հրդեհել տուն/տարածք, թողնել գնալ, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին եւ ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն»,- արձանագրել է նախարարը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի օգոստոսի 18-ի դիմումը, որով Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել էր պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել Բերձորի եւ շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը։ Ադրբեջանական կողմը պահանջել էր տները չայրել եւ տեղեկություն տրամադրել ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

Սակայն օգոսոտոսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը եւ արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարգավորման ԵՄ փորձերը կեղծ նախաձեռնություններ են․ Զախարովա
հաջորդը
550 անվճար ու 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023
  • Դիրքորոշումների միասնություն եղել է միայն ռուս խաղաղապահների տեղակայման...

    18:44 | 23.03.2023
  • Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի 411 միլիարդ դոլար

    16:24 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա