• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Աշխատե՞լ, թե՞ չաշխատել․․․

Աննման Մինասյան 18:30 | 09.11.2022
Աննման Մինասյան 18:30 | 09.11.2022
agriculture

Շիրակի մարզում այս տարի բերքահավաքի վերջը չի երեւում։ Ֆերմերներն ասում են՝ աշխատուժ չկա։ Բանջարեղենը հողի տակ փչանում է, 10 բանվորի գործը 3-4 հոգով են անում։

Gevorg AbrahamyanՔսան տարվա գյուղատնտես Գեւորգ Աբրահամյանը փաստում է, որ վերջին մի քանի տարում կտրուկ նվազել է գյուղատնտեսական աշխատանք կատարողների թիվը։ Հիշում է՝ տասնամյակներ առաջ մարդիկ ընտանիքներով էին ներգրավվում բերքահավաքին։ «Դպրոցը նոր ավարտած երիտասարդները խմբերով գալիս էին աշխատանքի, անգամ իրար այստեղ տեսնում, ամուսնանում էին։ Հիմա միայն ավագ սերնդի մի քանի կանայք են մնացել աշխատող, տղամարդիկ գրեթե չեն էլ գալիս, եկողների աշխատունակությունն էլ անհամեմատ ցածր է»,- ասում է Գեւորգը։

Մեր դիտարկմանը, թե գուցե աշխատավարձն է ցածր, գյուղատնտեսը հակադարձում է․ «Ամսական ամենաքիչը 150 հազար դրամը մեր մարզում ցածր ցուցանիշ չէ։ Մեկ ընտանիքից երկու հոգի եթե մեկ ամիս աշխատեն, կգնեն ընտանիքի ամբողջ ձմեռվա պարենը՝ կարտոֆիլ, ալյուր, հատիկեղեն, նաեւ հիգիենայի պարագաներ»։ Գեւորգն ասում է՝ այսպես էլ չեն կարող հող մշակել, հաջորդ տարվանից աշխատուժի բացակայության պատճառով ցանքատարածությունները 30 տոկոսով կրճատելու է։

Տիկին Անահիտը տասնամյակներ շարունակ աշխատել է որպես բերք հավաքող բանվոր։ Եթե տարիներ առաջ օրական վաստակում էր 2000 դրամ, այսօր արդեն 6000 դրամով է աշխատում։ Ասում է՝ մարդկանց գիտի, որ երեխան սոված է, բայց չեն գալիս աշխատելու։ Ծանր գործ է, իրենց խնայում են։ «Նպաստը կստանան, մի կերպ կիսասոված կապրեն, էլ ինչո՞ւ իրենց նեղեն»։

Martin GevorgyanՄարտին Գեւորգյանը չորս-հինգ տեղ է աշխատում։ Գիշերը ցերեկ է դարձնում, բոլոր գործերը հասցնում ավարտին, որ ընտանիքը կարիքի մեջ չապրի։ Ասում է՝ մեր երկրում աշխատողներին հասարակությունն ու կառավարությունը բարի աչքով չեն նայում։ Միշտ էլ պաշտպանել ենք «խեղճուկրակին» ու աղքատին։ Իսկ աշխատողը արդար վաստակով երբեք լիարժեք չի կարողացել ապրել։

«Կառավարությունը փոխանակ խրախուսեր պարտաճանաչ քաղաքացուն, ոչ վաղ անցյալում զրոյացրեց չաշխատող ու անպարտաճանաչ քաղաքացու հողի հարկը, բանկերի տոկոսները, ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքները, դրանց հասցեատերերին էլ ընտանեկան նպաստ է տալիս։ Նույն կառավարությունը խրախուսում է նաեւ խոշոր գործարարներին՝ պետական արտոնությունների լայն փաթեթով։ Արդյունքում ինձ պես օրնիբուն աշխատող միջին քաղաքացին ոչ միայն չի խրախուսվում, այլեւ դիտարկվում է միայն որպես հարկատու՝ սոցվճարների, եկամտահարկի եւ այլնի տեսքով»։

Alexan Ter-MinasyanԱլեքսան Տեր-Մինասյանը քաղաքում ամենացանկալի գործատուներից է։ Ասում է՝ մեր երկիրն ու հողը չենք սիրում։ Արտերկրում բարեկեցիկ մարդկանց տեսնում ենք, մտածում, թե երկնքից է ընկել իրենց ունեցվածքը։ Հետաքրքիր պատմություն է հիշում․ «Ավստրիայի գյուղերից մեկում ամուսինների հյուրընկալվեցինք։ 36 կով էին պահում։ Հյուրատուն էլ ունեին, որտեղ իրենք էին աշխատում, զբոսաշրջիկների ընդունում, կերակրում։ Իդեալական մաքուր էին պահում իրենց շուրջը, աշխատում օրական մինչեւ 15 ժամ։ Մերոնք աշխատել չեն սիրում. պետք է սիրով աշխատենք»։

Տեր-Մինասյանը հարցն այլ տեսանկյունից էլ է դիտարկում։ Ասում է՝ հավատն ենք կորցրել։ Գործատուն էլ բիզնեսկառավարման հմտություն չունի, մոդել չունի։ Ըստ նրա, անկախ ոլորտից, գործատուն աշխատողին ազատություն ու գործի մեջ դրսեւորվելու, սեփական ներդրում ունենալու հնարավորություն պետք է տա։

Ashot HakobyanՀոգեբան Աշոտ Հակոբյանը փաստում է, որ մեր հասարակությունը հիվանդացել է, հետեւաբար առողջ վարքագիծ չի կարող դրսեւորել։ «Հասարակությանը դաստիարակելու խնդիր կա, մեր միջավայրն այսօր արժեհամակարգ չունի։ Առաջին հայացքից թվում է՝ մարդը մեղավոր չէ, բայց այսօր մարդիկ ցանկանում են ծայրահեղ աղքատ մնալ, քան աշխատել»։ Բայց մեղադրել միայն մարդկանց, հոգեբանը ճիշտ չի համարում։ Տեսնում է, որ հասարակությունն այսօր առավել անօգնական է, փակվել է իր մեջ, արժեքային կողմնորոշման խնդիր կա։ Վիճակը կբարելավվի, եթե աշխատանքը արժեք լինի»։

Հոգեբանը աշխատելու հիմնական մոտիվացիան նաեւ համարժեք վարձատրությունն է համարում։ Ասել, որ ծանր աշխատանքի դիմաց քաղաքացին բավարար վաստակում է, չափազանցված կլինի։

Մեղադրե՞լ մարդկանց չաշխատելու համար, թե՞ ոչ․․․ Չաշխատելու հակափաստարկն էլ երբեմն արդարացված է․ «Ինչո՞ւ ֆիզիկական ծանր աշխատանք կատարենք, եթե տեսնում ենք, որ կոճակ սեղմելու համար միլիոններով վարձատրվում են»։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարմիր խաչը հրետակոծությունից տուժածներին գումար կտրամադրի
հաջորդը
Համակարգվում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. Զախարովա

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա