• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Քարաբերդում ֆերմեր լինել են ուզում, ոչ թե հանքի աշխատող

Տաթեւիկ Ճուղուրյան 15:00 | 15.11.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 15:00 | 15.11.2022

Լոռու Քարաբերդ գյուղը մարզկենտրոն Վանաձորից դեպի Ալավերդի 15 կմ հեռավորության վրա է՝ մայրուղու ձախակողմյան հատվածում, Փամբակ խոշորացված համայնքի 15 բնակավայրերից մեկն է։

Երբեմնի բազմամարդ Քարաբերդում հիմա երեսուն ընտանիք է ապրում։ Գյուղում չկան մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, խանութ։ Հատկապես երիտասարդ ընտանիքները 2000-ականներից սկսել են հեռանալ՝ գյուղը թողնելով տարեցներին։

Քարաբերդում մնացած փոքրաթիվ ընտանիքները հողագործությամբ, անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ են զբաղվում։ Բայց համայնքի վարչական տարածքում շահագործվող քարհանքի փոշին վնասում է թե՛ մարդկանց եւ թե՛ մեղուներին։ Տեղացիներն ասում են՝ փոշու մեջ կորած ապրում են։

Քարի հանքից բացի՝ Քարաբերդը ոսկու հանքավայր էլ ունի, որը նույնպես վնասակար ազդեցություն ունի տեղացիների վրա։ Նրանց կարծիքով՝ գյուղի աղբյուրները հանքի պայթեցումների պատճառով են ցամաքել։

«Ապրանքը ջուր չի խմում, դաշտերն էլ չորացել են։ Ամեն տարի երկու տոննա խնձոր էի հավաքում, հիմի մի հատ չկա, չորը տարել ա։ Էրկու տարի ա՝ թոզ ենք շնչում, տրակտորն էլ որ աշխատում ա, գործ են անում, քարերը գլխիս են ընկնում»,- պատմում է Քարաբերդի բնակիչ Անահիտ Թումանյանը։

Anahit TumanyanՆոյեմբերի 4-ին Անահիտը Փամբակի համայնքապետարան էր եկել՝ իրենց գյուղի տարածքում գտնվող ոսկու հանքավայրի վերաբերյալ հանրային լսումը խոչընդոտելու նպատակով։ Ասաց՝ լսել է, որ ուզում են հանքավայրի տարածքն ընդլայնել եւ շահագործել թունելային եղանակով։ Միեւնույնն է, դրան էլ համաձայն չեն եւ ուզում են «մաքուր օդում կով պահել, ֆերմեր մնալ», ոչ թե դառնալ հանքի աշխատող։

Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդլայնման վերաբերյալ հանրային լսումը տապալվեց։ Համայնքապետարանի մուտքի մոտ խմբված քարաբերդցիները եւ հանքի ազդակիր համայնքների բնակիչները, բնապահպանները եւ ակտիվիստները հանքավայրը շահագործող ընկերության ներկայացուցիչներին թույլ չտվեցին համայնքապետարանի շենք մտնել։

ASSAT Ltd«ԱՍՍԱԹ» ընկերությունը, որ 2012 թվականից ընդմիջումներով շահագործել է Քարաբերդի ոսկու հանքավայրը, մտադիր էր «նախնական հանրային քննարկումներ անցկացնել ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արեւելյան եւ հարավային թեւերում 2022-2025 թվականների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի, Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի եւ Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետի երկարացման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտերի վերաբերյալ»։

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի տվյալներով նշված ընկերության բաժնետերերը չեխական ընկերություններ են, Հայաստանում գրանցված «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ»-ը նույնպես պատկանում է Չեխիայում գրանցված «Միներալ Վենչրզ Ինվեստ» ընկերությանը։ Վերջինս հիմնադրել են «ԱՍՍԱԹ» ընկերության չեխական բաժնետերերը։

Ի դեպ, «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ»-ը դեռ նախորդ տարի Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվություն ստանալու համար Լոռու մարզի Եղեգնուտ, Դեբետ, Վահագնի, Վահագնաձոր, Մարգահովիտ եւ Քարաբերդ բնակավայրերում հանրային լսումներ էր նախաձեռնել, որոնք նույնպես տապալվել էին։

Լոռու Քարաբերդ գյուղը 32 տարի ղեկավարած Յուրիկ Շավելյանը կողմ է հանքի ընդլայնմանը, եթե շահագործումը թունելային եղանակով լինի։ Ասում է՝ իր տեղեկություններով ժամանակակից, փոքր գործարան են կառուցելու, որն էկոլոգիապես մաքուր է լինելու, եւ նոր աշխատատեղեր են բացվելու։

Yurik ShavelyanՀանքավայրն ընդմիջումներով շահագործած «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն, ըստ Քարաբերդի վարչական ղեկավարի, աշխատելու ընթացքում որոշակի գումար է փոխանցել, գերեզմանների ցանկապատում արել, դաշտամիջյան ճանապարհների հարթեցման համար տեխնիկա տրամադրել եւ այլն։

Մինչդեռ, ըստ փորձագետների, ընկերությունն իր ստանձնած սոցիալական պարտավորությունները պատշաճ չի կատարել․ հանքավայրի բացասական ազդեցությունը կրող բնակիչների առողջության բարելավմանն ուղղված ծրագրեր, միջոցառումներ չեն իրականացվել։ Ավելին՝ հանքավայրի բեռնատարների անցուդարձի հետեւանքով գյուղի ճանապարհներն են շարքից դուրս եկել։ Վերանորոգման խոստումներն էլ մինչեւ հիմա չեն կատարվել։

Տարածքը, որի հաշվին հանքավայրն ընդլայնելու հայտ է ներկայացվել, Վանաձոր քաղաքի եւ Մեղրուտ գյուղի դիմաց է։ Սակայն այս բնակավայրերը, որպես հանքարդյունաբերության ազդակիր համայնքներ, հայտի մեջ նշված չեն։

Pambak citizensԻ դեպ, հանրային քննարկման վերաբերյալ բնակիչներին պատշաճ չեն իրազեկել։ Փամբակցիներին, օրինակ, ասել են, որ համայնքապետարանում ժողով է լինելու։ Եկել են, մուտքի մոտ իմացել, որ ժողովը հանքի թեմայով է։

Փամբակի համայնքապետարան եկածները հիմնականում Քարաբերդի ու Վանաձորի բնակիչներ էին։ Վահան Մխիթարյանը, որ նախկինում Գուգարքի անտառտնտեսության տնօրենն է եղել, ասաց՝ զարհուրելի է բնակավայրից, տվյալ դեպքում Վանաձորից 1,5 կմ հեռավորության վրա հանք շահագործելը։

Vahan Mkhitaryan«Էս հանքը պետք ա մի անմարդաբնակ տեղում լիներ՝ բնակավայրից 30-40 կմ հեռու։ Իմ տունը Վանաձորի մյուս ծայրում է՝ անտառին մոտ, բայց հանքավայրի փոշին ու բացասական երեւույթը կա նաեւ մեր թաղամասոմ։ Առավոտյան դրսում դրված սեղանի, աթոռի վրա դեղին փոշին նստած ա, անձրեւի ժամանակ էլ մեքենաների վրա ա տեսանելի։ Իսկ եթե եղանակը չոր է, անձրեւ չի, էդ ծանր մետաղներով փոշին մենք շնչում ենք»,- ասաց Մխիթարյանն ու իշխանություններին հանքի գործունեությունն անհապաղ դադարեցնելու կոչ արեց։

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ տեղեկացրեց չեխական «Առնիկա» եւ «Նեսեհնութի» բնապահպանական կազմակերպությունների՝ Քարաբերդում իրականացրած օրգանական եւ բիոլոգիական ուսումնասիրությունների մասին։

Oleg Dulgaryan«Միջազգային լաբորատորիաներում այս պահին փորձաքննություն է ընթանում, եւ դեկտեմբերին արդեն հայտնի կդառնա, թե մինչեւ հիմա գործող հանքավայրն ինչ վնասներ է հասցրել շրջակա միջավայրին եւ մարդու առողջությանը»,- ասաց Դուլգարյանը։

Քարաբերդի ոսկու հանքավայրը շահագործողների՝ այն ընդլայնելու առնչությամբ ներկա ակտիվությունը Դուլգարյանն այսպես մեկնաբանեց՝ շրջանառության մեջ է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության ու գնահատման» նոր օրենքի նախագիծը, որում ընդերքօգտագործողների նկատմամբ խիստ պահանջներ են սահմանված։ Իսկ գործող օրենքով անհամեմատ հեշտ է նոր տարածքներ ձեռք բերելու կամ ընդլայնելու թույլտվություն ստանալ։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տաջիկստանն ու Ղրղզստանը սահմանազատման ու սահմանագծման շեմին
հաջորդը
Չինաստանը դեմ է G20-ից Ռուսաստանին դուրս մղելուն

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա