• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Մշակույթ

Խաբկանք՝ գիտական հիմքով. Գյումրին իլյուզիաների թանգարան ունի

Աննման Մինասյան 19:15 | 23.11.2022
Աննման Մինասյան 19:15 | 23.11.2022

Գյումրիում զբոսաշրջային նոր հասցեների շարքը համալրել է Հայաստանում առաջին Իլյուզիաների թանգարանը: Խաբկանքը կրթության եւ զվարճանքի վերածելու գաղափարը մասնագիտությամբ տնտեսագետ Գրիշա Ամիրխանյանինն ու ինժեներ Մեսրոպ Հակոբյանինն է: Իլյուզիաների անկյուն հիմնելու միտքը հղացել են աշխարհի տարբեր երկրների նման թանգարաններ այցելելուց հետո։

Museum of IllusionsԸնկերները ծրագրի նախնական տեսքը թղթին են հանձնել, աջակիցների փնտրել: Ճիշտ այն ժամանակ, երբ Գյումրին արագ քայլերով վերընթաց էր գրանցում զբոսաշրջային ոլորտում, իլյուզիաների թանգարան ունենալու գաղափարին աջակցության ձեռք է մեկնում Եվրոպական միությունը՝ «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում: «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրին աջակցում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GiZ)։

Museum of IllusionsՈր թանգարանը Գյումրիում, ոչ թե մայրաքաղաքում է հիմնվել, պատճառներից մեկն էլ ԵՄ-ի ծրագրի՝ ներդրումները հյուսիսային մարզերում կատարելու պահանջն էր:

Արդեն 5 ամիս է, ինչ ֆիզիկայի, մաթեմատիկայի, երկրաչափության, հոգեբանության վրա հիմնված շուրջ 50 ցուցանմուշներով թանգարանը բաց է այցելուների առաջ:

Samvel HovhannisyanՏնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասում է՝ որոշ ցուցանմուշներ Գյումրի են հասել արտասահմանից՝ Ամերիկայից, Ճապոնիայից, մի քանիսն էլ Հայաստանում են նախագծվել ու կյանքի կոչվել:

Իրականության եւ խաբկանքի բաժանարար դռնից ներս մտնելով՝ հայտնվում ես աչքի համար անսովոր տարածության մեջ. տարանջատված մարմին, բարձր հասակ, կայծակների տիրակալ… Այն, ինչ գիտակցության համար անհնարին է, այստեղ իրական է:

Museum of IllusionsՍամվելն ասում է՝ զվարճանքը թանգարանում առաջին հայացքից է միայն առաջնային: Դրանցում թաքնված են գիտական երեւույթներ ու բացատրություններ: «Մեր նպատակը մարդկանց զվարճացնելով կրթելն է: Հատկապես բարձր դասարանի աշակերտները մեզ մոտ ամրապնդում են ֆիզիկայի, երկրաչափության, մաթեմատիկայի գուցե լավ սերտած, բայց ոչ այնքան խորությամբ յուրացրած դասերը»: Մեկ անգամ եկողը վերադառնում է: Հպարտորեն են փաստում, որ զբոսաշրջային խմբերը հաճախ Գյումրին նախընտրում են Իլյուզիաների թանգարան գալու նպատակով:

Հիմնադիրները եղածով չեն սահմանափակվելու: Սիրված ցուցանմուշները շուտով կհամալրվեն նորերով:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվրախորհրդարանը ՌԴ-ն ճանաչել է «ահաբեկչությունը հովանավորող պետություն»
հաջորդը
ՌԴ-ն եւ ՆԱՏՕ-ն Սեւ ծովում նավերի միջեւ զգուշավոր հեռավորություն կպահպանեն

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա