• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Վայքի խորհրդային անցյալից դեպի ներկա

Մարիամ Սարգսյան 13:30 | 25.11.2022
Մարիամ Սարգսյան 13:30 | 25.11.2022

Ամիսներ շարունակ վայոցձորցի շուրջ տասնյակ երիտասարդներ «տեղափոխվել են» խորհրդային անցյալ՝ ուսումնասիրելու Վայք քաղաքի պատմությունը։ Հետազոտությունն իրականացրել է «Վայք ինֆոտունը»՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ։

Նպատակը Վայքի խորհրդային շրջանի վերաիմաստավորումն է՝ կանաչ ու խելացի քաղաքի հայեցակարգի մշակման համար։ «Վայքի ինֆոտունը» համակարգող «Աշխատանք եւ հայրենիք» տարածքային զարգացման ՀԿ-ի ղեկավար Ռուզան Ղազարյանը մեկնաբանում է՝ առաջին հայացքից էական աղերս չունեցող այս ուղղությունները շատ փոխկապակցված են։

«Մենք չենք կարող քաղաքի զարգացման նոր ռազմավարություն մշակել՝ առանց ուսումնասիրելու մեր ժառանգությունը, հասկանալու՝ նյութական եւ ոչ նյութական ինչ եւ ինչպիսի արժեքներ ունենք, որոնք կարող են ներկայիս քաղաքի զարգացման կարեւոր խթաններից լինել»,- նշում է նա։

VaykՎայքն իր խորհրդային շուրջ 35 տարիների ընթացքում ակտիվորեն կառուցապատվել է՝ դառնալով 7500 բնակչի համար բոլոր ֆիզիկական, սոցիալական, կրթական ու մշակութային ենթակառուցվածքներով բարեկարգ քաղաք։ Այդ ընթացքում կառուցված գործարաններից շատերն այսօր վերափոխվել են ժամանակակից շինությունների։ Դրանց մի մասը ծառայում է որպես այլ կառույց կամ իրականացնում է նույն գործառույթները նորարարական մեթոդներով։ Շատերը, սակայն, այդպես էլ մնացել են խորհրդային անցյալում։

«Չաշխատող գործարաններն ունեն վերաբացվելու ներուժ՝ արտադրական տարածքներն ու մյուս ռեսուրսները օգտագործելով նոր ժամանակներին համապատասխան արտադրանքներ եւ ծառայություններ մատուցելու համար։ Կարծում եմ՝ մարզային եւ քաղաքային իշխանությունները դրա վերաբերյալ պետք է լուրջ քննարկումներ ծավալեն սեփականատերերի հետ»,- նշում է Ռուզան Ղազարյանը։

VaykՈւսումնասիրություններն իրականացողներին մտահոգել է հատկապես այն հանգամանքը, որ շատերը գրեթե ամբողջությամբ վերացրել են խորհրդային շրջանի հիշողությունները։ Ռուզան Ղազարյանը կարեւորում է ժառանգության ու պատմական հիշողությունների վկայությունների պահպանությունը։

«Ուսումնասիրության փուլում ափսոսանքով նկատեցինք, որ ե՛ւ անհատները, ե՛ւ կազմակերպությունները չափազանց անփույթ են եղել անցյալի, իրենց ու իրենց հարազատների նվաճումների նկատմամբ՝ ոչնչացնելով հետքերը, կարծելով, որ լավ բան են անում։ Մենք շատ դժվարությամբ հայթայթեցինք ցուցանմուշներ․ դրանց մեծ մասը ոչնչացված է»,- նշում է նա։

Ուսումնասիրությունները տեւել են մի քանի ամիս։ Խորհրդային շրջանում ապրած ու աշխատած քաղաքացիների հետ հարցազրույցներ վարող կամավորները նախ դասընթացի են մասնակցել։ Ծանոթացել են բանավոր հարցազրույցների անցկացման մեթոդներին, կազմել անհրաժեշտ հարցաթերթիկը։ Հետո այցելություններ արխիվներ, գրադարաններ, գործարաններ․․․

VaykԸնթացքն անսովոր, բայց հետաքրքիր է եղել։ Քանի որ ուսումնասիրություններն իրականացրել են անկախության սերնդի ներկայացուցիչները, նաեւ նոր աշխարհ են բացահայտել՝ իրենց ներկայից էապես տարբերվող ու անծանոթ։ «Վայք ինֆոտան» ծրագրի համակարգող Քրիստինե Սարգսյանը մանրամասնում է՝ խմբերից մեկն ուսումնասիրել է քաղաքի գործարանները, մյուսը՝ հուշարձանները։ Այդ տարիներին աշխատած անձանց գտնելը հեշտ չի եղել, բայց հետո մեծահասակները սիրով են հյուրընկալել երիտասարդերին ու միասին մի քանի տասնյակ տարի «հետ գնացել»։

«Վայք ինֆոտան» ծրագրի օգնական Տաթեւ Մովսիսյանն էլ, ներկայացնելով արդյունքները, նշում է․ «Քաղաքացիներից ոմանք կարեւորում էին նյութական բարեկեցությունը, որ ունեցել են խորհրդային տարիներին, բայց բոլոր դեպքերում անկախությունն ավելի կարեւոր է, քան առաջինը։ Այն ժամանակ մեդիան փակ է եղել, անհասանելի, մարդիկ իրենց պետության մեջ եւ աշխարհում տեղի ունեցող շատ երեւույթներից տեղյակ չեն եղել, հետեւաբար համեմատելու հնարավորություն էլ չի եղել»։

Infotun

Քրիստինե Սարգսյան, Ռուզան Ղազարյան, Տաթեւ Մովսիսյան

Երիտասարդներն ասում են՝ կուզեին այդ ընթացքում ապրել՝ ավելի մոտիկից ծանոթանալու, բայց ընդգծում՝ կարճ։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ցուցահանդեսում, որը կայացել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում։ Ցուցադրվել են տարբեր գործարանների արտադրատեսակներ՝ պլաստիկ խաղալիքներից մինչեւ «Արփի» ջրերի գործարանի արտադրանք, կարեւոր ենթակառուցվածքների բացման արարողություններից լուսանկարներ, հիշողություններ։

Թանգարանի ընտրությունը եւս պատահական չի եղել․ այնտեղ եւս որոշ ցուցանմուշներ պահպանվում են, որոնց էլ ավելացվել են ուսումնասիրության ընթացքում հավաքված իրերը։ «Սա նաեւ հնարավորություն էր՝ թանգարան այցելելու մշակույթը եւս մեկ անգամ կարեւորելու։ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը մարզային թանգարանների շարքում լավագույններից է՝ թե՛ հագեցվածության, թե՛ շենքային պայմաններով»,- նշում է Ռուզան Ղազարյանը։

Ցուցադրությունը շուտով կկայանա նաեւ Վայք քաղաքում՝ տեղաբնակներին հիշեցնելով հարազատ քաղաքի անցյալը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումը տեղի չի ունենա. Ալիեւ
հաջորդը
ՌԴ-ում իշխանությունները հետապնդում են լրատվամիջոցներին

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023
  • «Գոյ» թատրոնի թատերախումբը պայքարելու է մինչեւ վերջ, ընդհուպ՝...

    14:40 | 21.03.2023
  • 63 ընտանիք Կարմիր խաչի միջոցով պարզել է հարազատների...

    13:39 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    «Սեփական ուժի» ալիեւյան առասպելը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա