• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ռուսները մտահոգ են Հայաստանի բնապահպանական խնդիրներով

Մարի Չաքրյան 17:30 | 07.12.2022
Մարի Չաքրյան 17:30 | 07.12.2022
Ecology project

Դմիտրի Սադակովը Հայաստանում առաջին անգամ եղել է չորս տարի առաջ: Ներգրավված է եղել հայ-ռուսական գիտահետազոտական համատեղ ծրագրում: Հենց այդ ժամանակ էլ մեծ հետաքրքրություն է առաջացել ակտիվորեն զբաղվելու մեր երկրի էկոհամակարգերի հետազոտությամբ:

«Հայաստանը որպես երկիր ինձ դուր է գալիս: Առաջին անգամ երբ եկա, հասկացա, որ էլի կգամ ու կարող եմ ինչ-որ ներդրում ունենալ էկոհամակարգերի պահպանության գործում»,- ասում է Դմիտրին:

2020-ին նրան հնարավորություն է ընձեռվել մասնակցելու Լոռու մարզի լճերի հետազոտության համատեղ ծրագրում:

Dmitry SadakovԱյս անգամ Հայաստան նա եկել է հոկտեմբերի սկզբին: Թե ինչքան կմնա, դեռ չգիտի: Բայց անմիջապես ձեռնամուխ է եղել ինչպես նախկին կապերը վերականգնելուն, այնպես էլ նոր կապեր ստեղծելուն: Գործընկերների հետ քննարկել է Հայաստանի լճերի եւ ջրային այլ էկոհամակարգերի հետազոտության ընդհանուր նախագծերի հնարավորությունը:

Դրամաշնորհային նախագիծ է պատրաստում: Հուսով է, որ անգլիական կամ ամերիկյան գործընկեր կազմակերպություններից ֆինանսավորում կգտնի եւ 2023-ի գարնանը կսկսի իր ուսումնասիրությունները: «Արդեն պայմանավորվածություններ կան ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի եւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ»,- ասաց նա:

Դմիտրին որոշել է բնապահպանության ոլորտում համագործակցության հարթակ ստեղծել Հայաստանի էկոհամակարգերի ուսումնասիրման ու պահպանության ոլորտում հետաքրքրված ինչպես տեղացի, այնպես էլ ռուս եւ այլ օտարերկրացի անձանց ու կազմակերպությունների համար: Նոյեմբերի 12-ին նախաձեռնել է բնապահպանական ցանցի (Econetworking) առաջին հանդիպումը: Ներկայացրել է Լոռու սարահարթի լճերի կենսաբազմազանության պահպանության առումով կարեւոր էկոհամակարգերն ու դրանց պահպանության խնդիրները:

«Լոռին շատ հետաքրքիր է, բույսերի եւ կենդանիների եզակի տեսակներ կան, հետաքրքիր էկոհամակարգեր: Հայաստանում քիչ են լճային ու ջրաճահճային էկոհամակարգերը, բայց միաժամանակ կարեւոր դեր ունեն թե՛ տնտեսական նշանակության, թե՛ կենսաբազմազանության առումով»,- ասում է նա:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները՝ ներկայացնելով պահպանվող տարածքում բնության պահպանության ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Ecology projectԵրկրորդ հանդիպմանը եւս երկու բանախոս ունեին: Մաքուր Բալթիկայի կոալիցիայի (Coalition Clean Baltic) ներկայացուցիչ Աննա Ուշակովան ներկայացրեց իրենց ցանցի գործունեությունն ու Հայաստանի հետ համագործակցության հնարավոր եզրերը, իսկ Հայաստանում ժամանակավոր բնակվող Թեյլոր Հոջը՝ Էկո Գյումրի նախաձեռնության գործունեությունը:

TeylorՄաքուր Բալթիկայի կոալիցիան 30 տարվա պատմություն ունի, միավորում է մերձբալթյան 11 երկրների շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ: Աշխատում են ջրային տարածքների ճահճացման, կենսաբազմազանության, թափոնների եւ ծովային էկոհամակարգերի պահպանության ուղղությամբ: Էական առաջընթաց ունեն հատկապես գետային էկոհամակարգերի աղտոտման խնդիրների վերհանման ու դրանց լուծման գործում հանրության ներգրավման առումով: Հանրային մշտադիտարկման միջոցով քարտեզագրել են աղտոտման ավելի քան 700 թեժ կետեր: Տեղական ու ռեգիոնալ մակարդակներում համագործակցային արդյունավետ կապեր են ստեղծել հանրային հատվածի եւ կառավարման մարմինների միջեւ:

Ռուսաստանի կառավարությունը, սակայն, կազմակերպությունը ճանաչել է որպես միջազգային գործակալ, ինչի պատճառով Ռուսաստանում նրանց գործունեության շրջանակը խիստ սահմանափակվել է. չեն կարող այլեւս աշխատել դպրոցականների եւ ուսանողների հետ, պետական ֆինանսավորում ստանալ բնապահպանական իրենց գործունեության համար: Այս պահին փորձում են ավարտին հասցնել արդեն մեկնարկած ծրագրերը:

Anna UshakovaԱննա Ուշակովան վստահ է, որ իրենց դրական փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի գետային ու լճային էկոհամակարգերի աղտոտվածության խնդիրների վերհանման ու դրանց առողջացման առումով: Կարծում է, որ ընդհանուր շատ բան կա. Հայաստանը հետխորհրդային երկիր է, այստեղ եւս կան կլիմայի փոփոխության պատճառով սրվող խնդիրներ, կան անդրսահմանային գետեր:

«Վերջին տարիներին Բալթիկ ծովի առափնյա որոշ հատվածներում ջուրը կանաչում է, ծաղկում է միջին ջերմաստիճանի բարձրացման ու տեւական բարձր ջերմաստիճանի պատճառով: Փորձագետների հետ քննարկումների ընթացքում պարզել ենք, որ դա շատ նման է Սեւանա լճում տեղի ունեցող պրոցեսին: Այս ուղղությամբ, օրինակ, կարող ենք համագործակցել: Կարող ենք համատեղ լիովին նոր ծրագրեր նախաձեռնել»,- ասում է Աննա Ուշակովան:

Նորաթուխ բնապահպանական ցանցը հարթակ է, որտեղ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ կարող են միասին աշխատել ու փորձառություններ (պրակտիկաներ) զարգացնել կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ: Հարթակի հանդիպումներն առայժմ ամենամսյա պարբերականությամբ են: Հետագայում հնարավոր է ավելի հաճախակի լինեն: Բայց որ կարիքը կար, Դմիտրին վստահ է. «Եթե առաջին հանդիպմանն ընդամենը ութ հոգի էր եկել, ապա այս անգամ՝ կրկնակի ավելի: Հանդիպումը բազմընդգրկուն էր նաեւ մասնակիցների ներկայացրած ոլորտների ու կազմակերպությունների առումով»:

Ընթացքում պարզ կլինի նաեւ, թե ինչ ուղղությամբ է առավել նպատակահարմար շարունակել ցանցի աշխատանքը: Հնարավոր է կենտրոնանան մի քանի կոնկրետ խնդիրների վրա, փորձեն լուծման տարբերակներ առաջարկել:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Արցախի ՊՆ
հաջորդը
Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Գուտերեշի ներկայացուցիչն աջակցում է ադրբեջանական կեղծ նարատիվներին. Բեգլարյան

    23:22 | 02.10.2023
  • ԼՂ հայազգի 7 բնակիչ Ադրբեջանի քաղաքացիությո՞ւն է նախընտրել

    22:33 | 02.10.2023
  • ՄԱԿ-ի առաքելությունն ուշացած էր. ՀՀ ԱԳՆ

    21:58 | 02.10.2023
  • ԼՂ-ում մնացած հայերի թիվը կարող է հասնել 1000-ի....

    21:30 | 02.10.2023
  • Հայկական կողմն ունի 1 զոհ եւ 2 վիրավոր

    21:06 | 02.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Առանց Արցախի, անտուն եւ անհույս

  • 3

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 4

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

  • 5

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա