• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Բնապահպան պահանջների քաղաքական ենթատեքստը

Արման Գալոյան 15:00 | 13.12.2022
Արման Գալոյան 15:00 | 13.12.2022
Lachin road

Ադրբեջանը երեկվանից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ բնապահպանների անվան տակ հանդես եկող մի խումբ անձինք մայրուղում վրաններ են տեղադրել:

Որ բնապահպանական խնդիրների մասին ադրբեջանցիների հայտարարություններն ընդամենը պատրվակ են, եւ այս ամենն իրականում քաղաքական նպատակ է հետապնդում, կասկած լինել չի կարող։ Ադրբեջանը, փակելով այդ ճանապարհն ու Արցախը շրջափակման մեջ պահելով, փորձում է Հայաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրել՝ ցանկալին ստանալու համար։

Դեռ նախորդ շաբաթ ՀՀ իշխանությունները ԱԳ նախարարի, ապա ԱԽ քարտուղարի մակարդակով հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագիրը, հակառակ ավելի վաղ հնչած հայտարարությունների, հազիվ թե մինչեւ տարեվերջ ստորագրվի։ Ավելին, պարզվեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում համաձայնություն կա միայն մեկ կետի շուրջ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է․ «Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա. դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»։ Թե այդ դեպքում ինչպես էր նա ամիսներ առաջ խոսում մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին, պարզ չէ։ Բայց փաստ է, որ մինչեւ հիմա տեղի ունեցած բանակցությունները որեւէ լուրջ արդյունք չեն տվել։

Լաչինի միջանցքի փակման եւ այդպես Արցախը շրջափակման մեջ վերցնելու վտանգի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտ էր հայտարարել․ իրադաձությունների նման զարգացումը միանգամայն սպասելի է, եւ սա դեռ նախերգանքն է։

Ակնհայտ է, որ այս ամենի վերջնական նպատակն է ստիպել Հայաստանին բացել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»։ Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի իշխանությունները սպառնացել են՝ եթե Հայաստանը չապահովի ցամաքային կապ Նախիջեւանի հետ, իրենք էլ կդիտարկեն Լաչինի միջանցքի փակման հնարավորությունը։

2021 թվականի դեկտեմբերին Իլհամ Ալիեւը հայտարարել էր՝ «եթե Հայաստանը պնդի մաքսակետեր ստեղծելով վերահսկել ապրանքների եւ քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», այդ ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները»։ Նույն այս միտքը տարբեր ձեւակերպումներով Ալիեւը կրկնել էր նաեւ հետագայում։ Հիմա, իհարկե, Լաչինի միջանցքը պաշտոնական որոշմամբ չի փակվել, այլ «բնապահպան-ակտիվիստներն» են վրան տեղադրել։ Սակայն հաջորդ քայլը կարող է եւ հենց պաշտոնական մակարդակում լինել։

Այս հարցում Ադրբեջանը միայնակ չէ։ «Միջանցքի» կամ եթե կուզեք՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կարծես բոլորն են շահագրգռված, այդ թվում, միգուցե առաջին հերթին՝ Ռուսաստանը, որը ցանկանում է վերահսկել միջանցքը՝ այդպես ավելի ամրապնդելով իր ռազմական ներկայությունը։ Մոսկվան եւ Բաքուն շատ հարցերում գործում են լուռ համաձայնությամբ:

Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ե՛ւ Ադրբեջանի նախագահի, ե՛ւ ՀՀ վարչապետի հետ երեկվա հեռախոսազրույցներում շեշտել է եռակողմ հայտարարությունների համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների եւ Հարավային Կովկասում տնտեսական ու լոգիստիկ կապերի վերականգնման մասին։

Միաժամանակ, պատահական չէ, որ այս իրադարձությունների օրերին ԵՄ-ն հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը չերկարաձգելու մասին, թեեւ Հայաստանը կարծես թե կողմ էր նրանց ներկայության շարունակությանը։

Իսկ ի՞նչ է անում այս ընթացքում Հայաստանի իշխանությունը. երեկ պաշտոնանկ են արվել ՀՀ փոխվարչապետն ու ԿԳՄՍ նախարարը։ Ըստ լրատվամիջոցների՝ պատճառը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքներն են. ընտրվել է իշխանությունների համար անցանկալի թեկնածուն։ Նաեւ ահազանգում են Արցախի ժողովրդի գլխին կանգնած ցեղասպանության վտանգի մասին ու հատուկ դեսպանի մակարդակով պարբերաբար թվիթերյան գրառումներ են անում։ Հանուն արդարության նշենք նաեւ, որ այսօր տեղի է ունեցել ԱԽ նիստ, որի ժամանակ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՀ-ի 171,1 միլիոն դոլարի վարկը ՀՀ-ն կվերցնի տնտեսական ցնցումների դեպքում
հաջորդը
Իսպանիայում խրախուսվում է 4-օրյա աշխատանքային շաբաթը

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • 50-75 տարեկանների՝ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը կշարունակվի

    18:10 | 02.02.2023
  • Սպահանում հարձակման պատասխանատուն Իսրայելն է․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

    17:45 | 02.02.2023
  • Ծայրահեղականները չեն ներկայացնում Իսրայելի հասարակությունը. դեսպան

    17:21 | 02.02.2023
  • Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

    16:58 | 02.02.2023
  • Լուիս Բոնոն՝ Կովկասում բանակցությունների գծով Բլինքենի նոր խորհրդական

    16:35 | 02.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա