• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Ինչպես սպանել հանրային կյանքը

Գոռ Մադոյան 16:00 | 24.12.2022
Գոռ Մադոյան 16:00 | 24.12.2022
Pashinyan & Co

Լաչինի միջանցքն արդեն 12 օր փակ է։ Հայաստանը շռնդալից ոչնչի հասավ ՄԱԿ ԱԽ-ի նիստում, որտեղ կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, կոչ արեցին բարիդրացիություն հաստատելու, Ադրբեջանին՝ բացելու միջանցքը, եւ բոլորը ընդունեցին, որ Ռուսաստանն է տարածաշրջանի քավորն ու հովանավորը։

Իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը միջազգային լեգիտիմություն ստացավ։ Հավաքվեցին, դատապարտեցին, մտահոգվեցին ու անցան իրենց գործերին՝ թողնելով Արցախն ու արցախցիներին շարունակվող շրջափակման մեջ։

Այդ ընթացքում ՀՀ եւ ԼՂ ղեկավարները ԱԽ նիստեր արեցին, զայրացան ու զարմացան, դատապարտեցին ու կոչ արեցին, եւ էլի ապարդյուն։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը չմոռացավ խոսել Արցախի տոկոնության, իրենց իրավունքների ու Հայաստանի՝ իր համար անսպասելի արձագանքի վերաբերյալ։

Հայաստանի իշխանությունն էլ, ի դեմս վարչապետ Փաշինյանի, ԱԺ նախագահի, ԱԽ քարտուղարի, նախագահ Խաչատուրյանի, տարատեսակ պատգամավորների եւ այլեւայլ պաշտոնյաների, հայտարարեցին, որ Լաչինի միջանցքի արգելափակումը «իրենց թեման չէ», իրենք դիտորդներ են, ո՛չ գործորդներ, Լաչինի միջանցքի թեման Ռուսաստանի պատասխանատվության գոտում է, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ավետարան։ Ցավոք, մոռանալով, որ ավետարանները մեկնաբանվում են ըստ հայեցողության, եւ վերջում հաղթում են մեկնաբանման ուժեղ դպրոցները: Բայց չշեղվենք։

120 հազար հայ 12-օրյա գերության մեջ է, եւ վարչապետ Փաշինյանը գտավ փրկության բանալին՝ հանդիպել արտախորհրդարանական մարդ-կուսակցությունների հետ եւ քննարկել գալիք շաբաթվա նրանց եթերների եւ խոսքի բովանդակությունը։ Իսկ բովանդակությունը ավելի քան պրիմիտիվ է։ Իհարկե, ավելին չէինք էլ կարող պահանջել, չէ՞ որ վերջիններս՝ տարատեսակ խզմալյաններն ու շիրինյանները, որոշակի ամբիցիաներով, բայց անորոշ ունակություններով հեռուստակիլլերներ են։

Նրանք ո՛չ քաղաքական գործիչներ են, ո՛չ, առավել եւս, կուսակցության առաջնորդ։ Նրանք բարձրախոսներ են՝ առանց քաղաքական ինքնության, «պարտիական գծի հետ տատանվող», անմարմին ու անսկզբունք բարձրախոսներ։ Նրանք ոչ թե սուբյեկտ են, այլ ֆունկցիա, ինչպես ֆունկցիա են ՀՀ իշխանությունների թվիթերյան նոր խոսնակները։
Նրանք ոչ այլ ինչ են, քան ընդհանուր բնապատկերի մաս, քաղաքական թատրոնի դեկորացիա։ Նրանք քաղաքական կյանքի, հանրային կյանքի սնանկության եւ աճող դատարկության առհավատչյան են։ Նրանք զրոներ են, որոնց կիրառմամբ ավելանում կամ պակասում է այս կամ այն քարոզի, խոսքի, մոտեցման ուժն ու թուլությունը։ Նրանք իրենց գոյությամբ, իրենց ներկայությամբ, իրենց հանդիպումներով կոչված են պատկերի միջոցով մեզ խաբելու, թե Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է քաղաքական, հանրային կյանքը։ Բայց այդ ամենը քաղաքական-հանրային կյանքի իմիտացիա է, դատարկության, անզորության, իշխանության անօգնականության ու անիմաստության իմիտացիա։

Այո՛, մենք 2020-ի պատերազմի արդյունքում դաժան պարտություն ենք կրել, սուբյեկտից վերածվել օբյեկտի, դրա համար էլ առանց ամաչելու եւ տհաճության հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքի բլոկադան մեր հարցը չէ։ Ուրեմն եթե սուբյեկտ չես, ապա քաղաքական մարմին էլ չես, քաղաքական կյանք էլ չկա, հանրային կյանքն է վերացել։

Բայց դա արդեն վտանգավոր կլինի իշխանության վարկի եւ ընկալման առումով, դրա համար անհրաժեշտ են տարատեսակ մարդ-կուսակցությունների հավաքներ, կոչեր, պատկերներ, տեսանյութեր, փորձագետներ ու խոսող բերաններ։ Նրանք պետք է լցնեն իրական կյանքի դատարկությունը խոստումնալից ու իմաստալից պատկերներով։ Նրանք դասական սիմուլյանտ են, եւ գովելի է, որ խաղում են անմոռաց, թեեւ ցածրակարգ ներկայացումներում։

Նրանք, ուրեմն, խոսելու, դաշտը լցնելու, քարոզի, պրիմիտիվ աշխարհայացքի կառուցման, սեւ ու սպիտակի աշխարհի մունետիկներն են։ Սեւ ու սպիտակ քարոզն էլ՝ ամենադյուրինը․ «մենք զոհ ենք, Ռուսաստանը՝ դահիճ», «մենք անմեղ ենք, բոլորը՝ մեղավոր», «մենք անզոր ենք, մնացյալը՝ թշնամի»։ Ինչպես դասականն է ասում, «վերլուծագանգեր», որոնց առաքելությունը էկրանից մարդկանց համոզիչ պատմելն է կյանքի շարունակականության, իմաստների կարեւորության, նարատիվների հզորության, թշնամի ունենալու վայելքի եւ սեփական անպատասխանատվությունն ու անզորությունը թշնամու «վզին թողնելու» սուրբ գործի մասին։

Դրա համար էլ այսպիսի դժվարին իրավիճակում, միջազգային այսպիսի լարված ու պայթյունավտանգ տարածաշրջանում պետության ղեկավարը, որը պետք է շնչելու եւ քնելու ժամանակ չունենա, կարողանում է ժամեր հատկացնել ու զրուցել մարդկանց հետ, որոնք նույնիսկ հայոց լեզվին նորմալ չեն տիրապետում, որոնք գումարային մի քանի հազար ձայն են հավաքել, որոնք մարդկանց ամեն երեկոյի թերապիայի խոսնակներ են։

Թերապիա, որի նպատակը թմբիրի պատերը ամրացնելն է, մեզ համոզելը, որ մենք ենք ամենաճիշտը, ազնիվն ու մաքուրը, եթե խնդիրներ կան, թշնամին է մեղավոր, եթե հաջողություններ կան, մեր ջանքերի արդյունքն է։ Նրանք նարատիվի մարտիկներ են, հեռուստացույցի հետեւակն ու հեծելազորը, մեր հանրային կյանքի դատարկության խաբկանքները։

Gor Madoyan
Գոռ Մադոյան

Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ապատեղեկատվության դեմ պայքարը․ ինչպե՞ս կարող է հակազդել մեդիան
հաջորդը
Բորելը Լաչինի միջանցքի հարցը քննարկել է Բայրամովի հետ

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Փաշինյանը զրուցել է Սիրիայի եւ Թուրքիայի նախագահների հետ

    23:07 | 07.02.2023
  • Երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի....

    17:52 | 07.02.2023
  • Ճապոնիան մտադիր է ՌԴ-ի հետ հաշտության պայմանագիր կնքել

    16:57 | 07.02.2023
  • Երեւանը ստացել է Բաքվի պատասխանը եւ ուսումնասիրում է...

    16:25 | 07.02.2023
  • Ռուսական «Всенаука» գիտալուսավորչական ծրագիրը փակվում է

    15:56 | 07.02.2023

ընտրանի

  • 1

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 2

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ի՞նչ խնդիրների են բախվում կին կալանավորները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա