• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

«Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

Հասմիկ Բալեյան 13:00 | 01.02.2023
Հասմիկ Բալեյան 13:00 | 01.02.2023
Arjun Krishna Lal

Երեւանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ապրող հնդիկներ եւ հնդկական մշակույթի սիրահարներ։

Միջոցառումը նախաձեռնող հնդիկ գործարար, ժամանակակից գրող Արջուն Կրիշնա Լալը նախ անդրադարձավ հայ-հնդկական դարավոր բարեկամությանը։

«Մենք ունենք նմանատիպ, խաղաղ եւ ժողովրդավարական արժեքներ։ Այս դժվարին ժամանակներում Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է՝ պաշտպանության ոլորտից մինչեւ մարդկանց միջեւ հարաբերություններ: Այս միջոցառումը Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարությունն է, բայց դա նաեւ մեր կապերի կառուցման եւ ամրապնդման տոն է»,- ասաց Արջուն Կրիշնա Լալը։

Arjun Krishna LalԱյժմ Հնդկաստանում գործում է յոթ հայկական եկեղեցի, որից երեքը Կալկաթա քաղաքում է: Կալկաթայում է նաեւ ամենահին քրիստոնեական եկեղեցին` 300-ամյա Ս. Նազարեթը։

Կալկաթայում եւ Չեննայում կան հայկական փողոցներ: 2009-ին էլ Նյու Դելիում Հայաստան անունով փողոց է անվանակոչվել: Առաջին հայկական տպարանը հիմնադրվել է Մադրասում:

«Հայ-հնդկական բարեկամական կապերն, իսկապես, կուռ են։ Իմ բազմաթիվ հայրենակիցներ Հայաստանում բարձրագույն կրթություն են ստանում, հայերը շատ ջերմ են եւ սրտամոտ»,- ասաց Արջուն Կրիշնա Լալը։

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Արջուն Կրիշնա Լալը պատմեց՝ Հայաստանի մասին լսել էր, բայց երբեք չէր եղել այստեղ։ 1,5 տարի առաջ, երբ կորոնավիրուսի տարածումը կանխելու պատճառով Հնդկաստանում խիստ կարանտին էր սահմանված, Արջունը որոշեց ժամանակավորապես տեղափոխվել մի երկիր, որտեղ կարանտինն այդքան խիստ չէր լինի։ Եկավ Հայաստան եւ շատ սիրեց հայերին ու Հայաստանը։ Տեղափոխվելուց հետո նա շարունակում է ստեղծագործել եւ բիզնես գործունեություն ծավալել։ Մի քանի երկրում, այդ թվում՝ Հայաստանում, քոնթենթ-մարքեթինգի գործակալություն ունի, բայց որոշել է Հայաստանում ապրել։

Այժմ գիրք է գրում Հայաստանի մասին։ Գիրքը կոչվում է «Մտքերս»։

Արջունը Հայաստանում իրեն զգում է ինչպես իր տանը։ Նա շատ է ճանապարհորդել, եղել է աշխարհի 15 երկրում, բայց ինչպես ինքն է ասում, Հայաստանն ուրիշ է։

«Մարդիկ հաճախ ինձ հարցնում են, թե ինչու եմ որոշել ապրել Հայաստանում։ Պատճառն այն է, որ հայերը շատ հյուրասեր են եւ սրտաբաց: Սիրում եմ հայկական տոները։ Ինձ դուր է գալիս հատկապես, թե հայերն ինչպես են նշում Ամանորը. մարդիկ միմյանց հյուր են գնում, շնորհավորում են իրար։ Արշավների շատ եմ գնացել։ Նաեւ հայկական գյուղերում եմ եղել, համտեսել գյուղում պատրաստված համեղ խորովածը։ Բայց Հայաստանում ամենից շատ հայերին եմ սիրում։ Հաճելի է հայերի հետ շփվելը եւ զանազան թեմաներ քննարկելը։ Այստեղ ապրած ժամանակահատվածի, իմ փորձառության ու տպավորությունների մասին եմ գրում իմ նոր գրքում։ Հուսամ՝ այն շուտով կհրատարակվի»,- նշեց Արջուն Կրիշնա Լալը։

India-ArmeniaՄիջոցառման վերջում հյուրերը հնդկական դասական պարեր եւ մանդալաներ ներկել սովորեցին, ավանդական ուտեստներ համտեսեցին եւ հնդկական ֆիլմ դիտեցին։

India-Armenia

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
19 ուղղություններով չվերթեր՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից
հաջորդը
Իրանը կանխել է Բաքվի ավելի լայնամասշտաբ հարձակումը․ ՀՀ փոխարտգործնախարար

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա