• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Շիրակի մարզի անդատավոր դատարանը

Աննման Մինասյան 16:45 | 03.02.2023
Աննման Մինասյան 16:45 | 03.02.2023
Court Gyumri

Բարձրագույն դատական խորհուրդը տարեսկզբին որոշել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորները տեղափոխվելու են Երեւան։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն ստորագրել է հրամանագրերը։

Շիրակի մարզի փաստաբաններն ահազանգում են. դատավորների այսքան արագ փոփոխությունները գերծանրաբեռնում են արդարադատության համակարգը, պարալիզացնում նաեւ իրենց աշխատանքը:

Aramais Hayrapetyan2018 թվականից դատարանները գերծանրաբեռնված են: Պնդմանը, թե հեղափոխությունից հետո հարուցված գործերով է պայմանավորված ծանրաբեռնվածությունը, փաստաբան Արամայիս Հայրապետյանը համաձայն չէ: Ասում է՝ խնդիրն այլ տեղ է. «Վերջին մի քանի տարում ԲԴԽ-ն անվերջ անտրամաբանական որոշումներ է կայացնում, դատավորների տեղափոխություն է անում: Եթե քրեական դատավորի վարույթում 100 գործ կար, պաշտոնավարման կես տարվա ընթացքում ավարտին հասցրած կլինի լավագույն դեպքում 5-ը»:

Ըստ փաստաբանի՝ այս գործընթացից առաջնահերթ տուժում է քաղաքացին, որը տարիներով անորոշության մեջ է, չի կարող բացակայել երկրից կամ օգտվել իր հաշիվներից: Բացի այդ՝ տուժում է արդարադատությունը, մսխվում է պետական բյուջեն: Նույն գործի համար պետական բյուջեից մի քանի դատավոր ու դատախազ է վարձատրվում, եւ գործն ավարտին չի հասցվում:

«Խոսում ենք դատարանի հանդեպ հանրային վստահության բարձրացման մասին, բայց ամենահասարակ՝ ալիմենտի կամ, որ ավելի զավեշտալի է, աշխատանքի վերականգնվելու պահանջով դատավարությունը տարիներով ձգձգվում է»: Հայրապետյանը եւս մեկ վտանգավոր միտում է տեսնում. դատական համակարգի նման բացթողումներից անարգել օգտվում են բանկերն ու ապահովագրական ընկերությունները՝ կեղեքելով քաղաքացուն: Այս կազմակերպությունները, տեսնելով, որ դատական գործընթացները տարիներով չեն հանգուցալուծվելու, հաճախ հրաժարվում են տուժող կողմին փոխհատուցելուց՝ հստակ գիտենալով, որ տուժողը հրաժարվելու է դատարան դիմելուց:

Arina MetsoyanՓաստաբան Արինա Մեծոյանը եւս փաստում է. քաղաքացին, որ ցանկություն է հայտնում իրացնել իր դատական պաշտպանվածության իրավունքը, երբ իմանում է, որ ամուսնալուծության, ալիմենտի վճարման կամ այլ գործ ձգձգվելու է տարիներով, հաճախ հրաժարվում է դատարան դիմելուց:

«Ստացվում է՝ քաղաքացին սահմանադրությամբ իրավունք ունի դատական պաշտպանվածության, բայց արհեստական խնդիրները նրան զրկում են իր իրավունքից»,- ասում է տիկին Մեծոյանն ու դատարան չդիմելու եւս մեկ խնդիր մատնանշում. դատական տուրքը կտրուկ բարձրացել է՝ 4000 դրամից հասնելով 20000-ի:

Gayane Gevorgyan«Բարձրագոչ հայտարարում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առաջընթաց ունենք, մինչդեռ ԲԴԽ-ի որոշումների հետեւանքով մի քանի անգամներով հետընթաց ունենք»,- մտահոգություն է հայտնում Շիրակի մարզից եւս մեկ փաստաբան Գայանե Գեւորգյանը: Ըստ նրա՝ դատարանի պարալիզացված աշխատանքից իրենց գործն էլ է տուժում: «Քաղաքացին ինձ մեկ անգամ վճարել է գործի համար: Դատավոր է փոխվում, գործը կրկին զրոյից սկսվում: Ես այլեւս չեմ կարող քաղաքացուն ասել՝ ինձ կրկին վարձատրի՛ր: Պետությունն էլ դրա համար ոչ մի պարտավորություն չի կրում»:

Hayk HarutyunyanՓաստաբան Հայկ Հարությունյանը Շիրակի մարզում արդարադատությունն այսուհետ մերժված է որակում: «Գործ ունենք իր նպատակին չծառայող արդարադատության հետ: Գործերի այսպիսի ձգձգումը ոչ միայն անլուրջ է, այլեւ հանցավոր: Կարող ենք փաստել՝ պետությունը հրաժարվում է արդարադատություն իրականացնելուց»: Հարությունյանը վստահ է՝ ԲԴԽ-ն չի պատկերոցնում իրավիճակի լրջությունը: «Ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ մեզ համար կարեւոր է, որ Երեւանի դատարանում աշխատեն փորձառու դատավորներ: Մարզերից համեմատաբար փորձառուներին տանում են՝ կիսատ թողնելով տարիներով ձգձգված գործերը: Մարզի բնակիչն իրավունք չունի՞ արդարադատությունից օգտվելու, հարկատու չէ՞: Ինչո՞ւ եք կազմաքանդում մարզային դատարանները»,- հարցնում է փաստաբանը:

Քանի դեռ արդարադատության համակարգը վերջնականապես չի փլուզվել, փաստաբանները ԲԴԽ-ին կոչ են անում անտրամաբանական որոշումներով չխանգարելու համակարգին: Մի քանի լուծում են առաջարկում. նշանակված դատավորը պետք է գիտենա, որ ամենաքիչը 5 տարի աշխատելու է տվյալ դատարանում: Եթե դատավորը գիտի, որ 6 ամսից տեղափոխվելու է, լուրջ գործի քննություն չի սկսի: «Այնքան խնդիրներ են կուտակվել, որ անգամ եթե նոր գործեր չընդունվեն, լուծել չի լինի: Թեկուզ ժամանակավորապես պետք է դատավորների հաստիքներ ավելացվեն, այլապես ֆիզիկապես հնարավոր չէ այսքան վերաբաշխված գործերն ավարտել»,- ահազանգում են փաստաբանները:

Շիրակի մարզում դատական համակարգի նման խառնաշփոթի մեջ փաստաբանները նաեւ օրենսդիր իշխանության մեղքն են տեսնում: Մարզից ընտրված պատգամավորներից պահանջում են, որ նրանք էլ իրենց բաժին պարտավորությունը կրեն, խնդիրը բարձրաձայնեն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղրիմում մտադիր են ազգայնացնել Ուկրաինայի քաղաքացիների ունեցվածքը
հաջորդը
Անօրինական դեղորայք ներկրելու համար ավելի բարձր տուգանք կսահմանվի

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա