• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

«Տանաշյան ընտանիքը» շարքի ուրախ վերջաբանը

Աննման Մինասյան 16:45 | 13.02.2023
Աննման Մինասյան 16:45 | 13.02.2023
Tanashyan family

Գյումրեցի Խորեն եւ Լալա Տանաշյանների 10 հոգանոց ընտանիքը համախմբվել է մեկ տանիքի տակ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Գյումրու «Մուշ–2» թաղամասում կառուցված սոցիալական բնակարաններից մեկը բաժին է հասել բազմազավակ Տանաշյաններին:

Հիշեցնենք, որ Տանաշյան ընտանիքի անտանելի պայմաններին «Ալիք Մեդիան» բազմիցս էր անդրադարձել (տե՛ս նաեւ՝ Ո՞ւմ բաժին կհասնեն Գյումրու սոցիալական բնակարանները, Գյումրի. կարմիր տնակում, Ցրտահարության դատապարտվածները):

Tanashyan familyԽորեն եւ Լալա Տանաշյանները պատմում էին, որ առանց այն էլ խարխուլ տնակը տարածքում շինարարական աշխատանքների պատճառով տեղափոխել էին մի քանի մետր հարավ՝ խոստումով, որ ընտանիքի կացարանի հարցը կլուծեն, բայց սպասումը վերջ չուներ:

Տնակում մանկահասակ երեխաների ապրելն արդեն անհնարին էր դարձել: Ընտանիքը մասնատվել ու տեղափոխվել էր հարազատ-բարեկամի տներ՝ ձմեռելու:

Տանաշյանների սոցիալական անասելի վատ պայմաններին մեր անդրադարձներից հետո ստացանք Լալա Տանաշյանի ուրախ զանգը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 36 բնակարաններից մեկն իրենց է հատկացրել:

Tanashyan familyԸնտանիքն այս տարեմուտը դիմավորել է երեքսենյականոց տաք ու հարմարավետ բնակարանում: Որ այսպիսի հրաշք կլիներ. ու ցրտահարության դատապարտված ընտանիքը նոր տուն կտեղափոխվեր, ո՛չ հույս ունեին, ո՛չ հավատ:

Մեր հերթական այցն այս անգամ ոչ թե տնակում, այլ բնակարանում էր. հարս ու տղա, թոռ ու աղջիկ հավաքվել էին իրենց այնքան բաղձալի բնակարանում:

Tanashyan family
Tanashyan family

Տիկին Լալան ցույց տվեց նոր տան հարմարությունները, ասաց, որ վերջապես իրենք էլ զգացին ընտանիքի ամբողջության ու տաք անկյուն ունենալու քաղցրությունը:

«Էլ չենք հիվանդանում, արդեն մտածում եմ աշխատանք գտնելու մասին»,- ասաց տիկին Լալան: Նա հավելեց նաեւ, որ իրենց պես հարյուրավոր ընտանիքներ կան Գյումրիում, որ դեռ սպասում են տան տեր դառնալու իրենց հերթին: Ընդգծեց, որ իրենց խնդիրն առավել ցայտուն երեւաց մեր լուսաբանումների շնորհիվ:

Նշենք, որ բնակարանը տրամադրվել է ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով: Եթե շահառուն բարեխղճորեն պահպանի բնակարանն ու գույքը, հիմնադրամը թույլ կտա լիիրավ սեփականատեր դառնալ` սեփականաշնորհելով բնակարանները:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայում երկրաշարժից հետո 8000 շենք ենթակա է փլուզման
հաջորդը
Կոռուպցիոն սկանդալ ռուսական բանակում․ ISW

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023
  • Ադրբեջանը սկսել է տարածաշրջանում ավելի ագրեսիվ գործել. Միխայել...

    19:51 | 23.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա